Արամ Մանուկյան. «Կոչ է արվել մուտքի արտոնագիր չտրամադրել այն հայ պաշտոնյաներին, ովքեր քաղաքական շարժառիթներով չարաշահել են արդարադատությունը»
Մամլո ասուլիսի ժամանակ ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը հայտարարել է, որ մայիսի 20–ին Գերմանիայի Դրեզդեն քաղաքում՝ Եվրոպական լիբերալ-դեմոկրատների և բարեփոխումների կուսակցության (ԵԼԴԲԿ) խորհրդի նիստում, որին մասնակցել է նաև ՀՀՇ–ն, ընդունվել է հինգ հրատապ բանաձև, որոնցից մեկը Հայաստանի քաղբանտարկյալների վերաբերյալ է։
Ըստ նրա՝ Եվրոպայի լիբերալները Հայաստանի իշխանություններից պահանջել են անհապաղ և անվերապահ ազատ արձակել բոլոր քաղաքական բանտարկյալներին։
–Խորհրդի նիստը հանձնարարեց քարտուղարությանը հաջորդ նիստի ժամանակ հաշվետվություն ներկայացնել նշված բանաձևի կատարողականության վերաբերյալ,- հայտնել է Արամ Մանուկյանը։
Նրա պնդմամբ՝ սա վերաբերմունքի նոր դրսևորում է Հայաստանի նկատմամբ, որը ՀԱԿ-ի գործունեության արձագանքն է։
ՀՀՇ վարչության նախագահը հայտնեց, որ ալյանսը համապատասխան հաշվետվությունը կներկայացնի հոկտեմբեր–նոյեմբեր ամիսներին Միլանում՝ ԵԼԴԲԿ համագումարում:
–Այս փաստաթղթի նորությունն այն է, որ առաջին անգամ կոչ է արվել Եվրոպական խորհրդարանում լիբերալների և դեմոկրատների ալյանսին (ALDE) Եվրամիությունում բարձրացնել մուտքի արտոնագրի արգելման հարցն այն հայկական պաշտոնյաների համար, որոնք ներգրավված են եղել քաղաքական շարժառիթներով իրականացվող արդարադատության համակարգի չարաշահմանը,–ընդգծել է նա։

7or.am