Կարծիք

06.03.2021 10:02


Վահագն Թևոսյանը նշանակովի պաշտոնի է նշանակվել առանց պատգամավորի մանդատը վայր դնելու

Վահագն Թևոսյանը նշանակովի պաշտոնի է նշանակվել առանց պատգամավորի մանդատը վայր դնելու

Պատգամավոր Վահագն Թևոսյանը վարչապետի որոշմամբ նշանակվել է հանրային հեռարձակողների խորհրդի անդամ:

Նա նշանակովի պաշտոնի է նշանակվել առանց պատգամավորի մանդատը վայր դնելու...

Հատուկ ընդգծում եմ նորից, որ ոչ թե ընտրվել է ընտրովի պաշտոնում, այլ՝ նշանակվել է նշանակովի պաշտոնում:

Հիշեցնում եմ, որ Սահմանադրության 95-րդ հովածի համաձայն պատգամավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից:

Տեսնես հայտնի դասալիքը, էն, որ ըստ մեղադրանքի ընկերոջ ամուսնության և երեխաների ծննդականներն էր գողացել, որ կեղծի ու բանակից փախնի, իսկ բռնվելուց՝ սեփական մոր վրա ցուցմունք էր տվել, բան չունի՞ ասելու: Օրինակ՝ չի՞ տեսնում իշխանության յուրացում հանցանքը, որի մասին նախկինում սուտ մատնությամբ հաղորդումներ էր ներկայացնում դատախազին:

Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը