Լրահոս

25.05.2011 14:37


ԲՀԿ պատգամավոր. «Իրականությունն այն է, որ մինչև ճգնաժամը մենք ունեինք լավ նախադրյալներ բոլոր առումներով»

ԲՀԿ պատգամավոր. «Իրականությունն այն է, որ մինչև ճգնաժամը մենք ունեինք լավ նախադրյալներ բոլոր առումներով»

Քիչ անց Ազգային ժողովը քննարկելու է ՀՅԴ խմբակցության ներկայացրած «ՀՀ կառավարության պատասխանատվության մասին» հարցապնդումը:

Կառավարությունը 2008թ. ներկայացնելով իր ծրագիրը նշել է, որ իրենք բավական լավ ստարտային պայմաններում են գտնվում և լավ ժառանգութուն են ստացել: Արդեն 2011թ. ՀՅԴ հարցապնդմանը Կառավարության պատասխանի մեջ նշվում է, որ տնտեսական իրավիճակի վատթարացման պատճառ բացի համաշխարհայաին տնտեսաֆինանսական ճգնաժամից հանդիսացել է նաև այն հանգամանքը, որ կառավարությունը վատ ժառանգություն է ստացել:

Մակնաբանելով կառավարության տեսակետի նման փոփոխությունը՝ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը «7օր»-ին ասել է.

-Ես կարող եմ մտածել, որ քաղաքական հոսանքները բերում են այդպիսի խոսքի, բայց իրականությունն այն է, որ մինչև ճգնաժամը մենք ունեինք լավ նախադրյալներ բոլոր առումներով, իսկ հիմա ես բնականաբար չեմ ուզում մտածել, որ այդ մոտիվացիան աշխատում է:

Նա ընդգծել է, որ ճգնաժամն այսպես թե այնպես բավական հետ է մղել Հայաստանին և բազմաթիվ պատճառներ կարող էին խնդիրների առաջացման առիթ հանդիսանալ.

-Կառավարության այս նոր ասածը կարելի է մտածել, որ պայմանավորված է այս պահին տեղի ունեցող քաղաքական հոսքերով ու իրադարձություններով:

Իսկ թե այս պահին ինչ հոսքեր ու իրադարձությւոններ են ընթանում, Վ. Բոստանջյանը չի  ցանկացել մանրամասնել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը