«Russia Today»–ը եթեր կհեռարձակի «Հայաստանը ԽՍՀՄ փլուզումից 20 տարի անց» վավերագրական ֆիլմը
Հունիսի 3-ից 4-ը անգլալեզու “Russia Today” հեռուստաալիքով բազմիցս եթեր կհեռարձակվի «Հայաստանը ԽՍՀՄ փլուզումից 20 տարի անց» ֆիլմը, որի ուշադրության կենտրոնում է ՀՀ նորագույն պատմությունը:
Ֆիլմը սկսվում է 1988թ. Սպիտակի երկրաշարժի դեպքերով, ներկայացվում են ղարաբաղյան հակամարտության դրդապատճառներն ու բանակցային գործընթացի ներկայիս փուլը: Վավերագրական ֆիլմը պատմում է նաեւ 1915թ. Հայոց Ցեղասպանության փաստի եւ հետեւանքների մասին: Վերոնշյալից զատ, ֆիլմում ներկայացվում են նաեւ ՀՀ ձեռքբերումները քաղաքական եւ սոցիալ-տնտեսական զարգացման գործընթացում:

ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամլո ծառայություն