Կարծիք

05.03.2021 13:36


«Gagik Soghomonyan» ֆեյսբուքյան էջում գրառումը կատարվել է 20:40-ից 20:42-ի սահմաններում, իմ պաշտպանյալն այդ IP-ի կպել է 20:48-ից հետո

«Gagik Soghomonyan» ֆեյսբուքյան էջում գրառումը կատարվել է 20:40-ից 20:42-ի սահմաններում, իմ պաշտպանյալն այդ IP-ի կպել է 20:48-ից հետո
ՀՀ ԱԱԾ համապատասխան ստորաբաժանման կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2021թ. փետրվարի 19-ին՝ ժամը 20:40-ից 20:42-ի սահմաններում «Gagik Soghomonyan» ֆեյսբուքյան էջում կատարվել է գրառում:
Միևնույն ժամանակ նշվել է, որ նույն օրը՝ 2021թ. փետրվարի 19-ին՝ ժամը 20:48-ին Հայաստանից 178.17.168.170 IP համացանցային հասցեին միացել է իմ պաշտպանյալ, երեք անչափահաս երեխաների հայր Արամ Սարգսյխնի բնակարանում տեղադրված UCOM սարքը։
Զգացի՞ք զավեշտը՝
ըստ էության քրեական գործով քննարկվող ֆեյսբուքյան օգտատերն իր գրառումը կատարել է մինչև 20:42-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում, այնինչ պաշտպանյալս հիշյալ հասցեին միացել է միայն 20:48-ից հետո:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համացանցային կարգավորման ենթակա ժամի ամրագրումը բարդ, բազմաշերտ պաշտպանվող երևույթ է և ենթակա չէ կառավարման թե ՀՀ ԱԱ ծառայության, թե վարչապետի և թե առավել ևս «Գագիկ Սողոմոնյան» օգտատիրոջ կողմից՝ պետք է փաստել, որ ՀՀ ԱԱԾ համապատասխան ստորաբաժանման կողմից ինքնին հաստատվում է պաշտպանյալիս այլուրեքությունը, քանի որ վերջինս եթե նույնիսկ համապատասխան IP հասցեով մուտք է գործել համացանց, դա եղել է Գագիկ Սողոմոնյանի կողմից գրառումը կատարելուց առնվազն 6 րոպե անց, որպիսի հանգամանքն ինքնին հավաստում է, որ իմ պաշտպանյալը չի կարող լինել «Գագիկ Սողոմոնյան»։
Բենիկ Գալստյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը