Հովիկ Աբրահամյան. «Պետությունն իր գթասրտությունն է ցուցաբերում այպես կոչված սխալված քաղաքացիների նկատմամբ»
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն արտահերթ ելույթ է ունեցել խորհրդարանում և բարձր գնահատել ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին ՀՀ նախագահի առաջարկությունը: Հ. Աբրահամյանը կարծում է, որ նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում թվով 9-րդ, բայց իր կիրառմամբ, ազդեցության շրջանակի, ծավալի ու դրսևորման առումով աննախադեպ այս համաներումն իր դրական ազդեցությունը կունենա ներքաղաքական դաշտի ու հասարակական մթնոլորտի վրա:
-Այս կապակցությամբ մեր քաղաքական գնահատականը միանշանակ դրական է և պետք է ողջունել այն տեսակետից, որ պետությունն իր գթասրտությունը, ինչու չէ` իր մարդասիրական վերաբերմունքն է ցուցաբերում այպես կոչված սխալված քաղաքացիների նկատմամբ, քանի որ համաներումը կարող է ծառայել նաև շատ կարևոր մի նպատակի` հանրության մեջ առաջացած լարվածությունը մեղմելու և համագործակցության հենք ստեղծելու համար,-ասել է ՀՀ ԱԺ նախահաը:
Հ. Աբրահամյանը կոչ է արել նաև այսօր քվեարկությունից առաջ խորհել ՀՀ նախագահի խոսքերի շուրջ, հիշել, որ իրենք մեծ գործ ունեն անելու, հիշեն, որ իրենք ունեն պաշտպանելու և արարելու առաքելություն:
-Մենք իրավունք չունենք մեզ թույլ տալու մեր երկրում ունենալ իրար հանդեպ թշնամաբար տրամադրված հասարակություն, մենք իրավունք չունենք ունենալու քաղաքական ուժեր, որոնք իրար հանդեպ տածում են, այսպես ասեմ, բացառիկ ատելություն, որոնց հարաբերությունների որակը թշնամանքն է: Մենք պետք է կարողանանք ի վերջո դիմել քաղաքակիրթ երկխոսության մշակույթին,-ավելացրել է Հ. Աբրահամյանը:

7or.am