Նիկոլի իշխանության ամեն օրը Հայաստանի համար կորուսյալ ամիս է
Նիկոլի իշխանության ամեն օրը Հայաստանի համար կորուսյալ ամիս է։ Նիկոլը հայտարարել է արտահերթ ընտրությունների մասին, որպեսզի երկարաձգի իր օրերը և Հայաստանի կորուստները։
Նիկոլը անխճորեն կեղծելու է ընտրությունները։ Նա միշտ սուտ է խոսել, ինչի՞ց ելնելով պետք է ճշմարիտ ընտրություններ անի։
Ընտրություններում հաղթելուց հետո Նիկոլը առավել կատաղությամբ է շարունակելու իր դավաճանությունը։ Նիկոլն իրավունք չունի ընտրությունների մասնակցելու, առավել ևս՝ կազմակերպելու։
Եթե որևէ «ընդդիմադիր» ուժ մտածում է Նիկոլի օրոք ընտրությունների մասնակցելու մասին, ուրեմն նա կամ արդեն գործարքի մեջ է Նիկոլի հետ, կամ դրանով գործարքի առաջարկ է անում։ Եթե քաղաքական ուժը չի մերժում Նիկոլի արտահերթ ընտրությունները, ապա նա ակնկալում է Նիկոլից ստանալ մանդատներ, պաշտոններ, տենդերներ և այլ հաճույքներ։
Եթե որևէ «ընդդիմադիր» ուժ մտածում է Նիկոլի օրոք ընտրությունների մասնակցելու մասին, ուրեմն նա ոչ թե հանրահավաք է անում, այլ նախընտրական քարոզչություն։ Իսկ հավաքված միտինգավորները նրա համար պարզապես քարոզչության դեկորացիա են։
Եթե որևէ «ընդդիմադիր» ուժ մտածում է Նիկոլի օրոք ընտրությունների մասնակցելու մասին, ապա նա ոչ թե սատարում է բանակին, այլ նպաստում է բանակի կործանմանը։ Բանակին նա նույնպես դարձնում է նախընտրական դեկորացիան։
Նիկոլի իշխանության ամեն օրը Հայաստանի համար կորուսյալ ամիս է