Աշխարհ

05.03.2021 11:11


Հնդկաստանում հայրը 17-ամյա դստերը գլխատել է ենթադրյալ սիրավեպի պատճառով

Հնդկաստանում հայրը 17-ամյա դստերը գլխատել է ենթադրյալ սիրավեպի պատճառով

Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգում Սարվեշ Կումար անունով տղամարդը ձերբակալվել է դստերը գլխատելու կասկածանքով:

Այս մասին գրում է BBC-ն, նշելով՝ տղամարդը ձերբակալվել է, երբ եկել է ոստիկանական բաժանմունք՝ իր հետ բերելով 17-ամյա աղջկա կտրված գլուխ:

Ոստիկանության նկարահանած տեսանյութում լսվում է, թե ինչպես է նա ասում, որ ինքն իրականում վրդովված է դստեր ենթադրյալ սիրավեպից այն տղամարդու հետ, որն իրեն դուր չի գալիս:

Տղամարդը նշել է՝ ինքը միայն վերջերս է իմացել դստեր հարաբերությունների մասին։ Կումարը նշել է՝ երբ նկատել է, որ դուստրը տանը մենակ է, նա փակել է աղջկան սենյակում և սրածայր առարկայով գլխատել է նրան:

Հանցագործության մասին ոստիկանություն են ահազանգահել հարևանները, երբ տեսել են, թե տղամարդն ինչպես է կտրված գլուխը ձեռքին քայլում։ Իրավապահների ժամանելուն պես՝ տղամարդը նրանց տեղեկացրել է, որ աղջկա գլխատված մարմինը, ինչպես նաև սպանության գործիքը դեռևս ննջասենյակում են։

Նշվում է՝ տղամարդուն մահապատիժ է սպառնում։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը