Լրահոս

25.05.2011 13:01


Համաներման ակտի կիրառմամբ պատժի կրումից լրիվ կազատվի 396 դատապարտյալ

Համաներման ակտի կիրառմամբ պատժի կրումից լրիվ կազատվի 396 դատապարտյալ

ՀՀ խորհրդարանը սկսել է քննարկել Անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկը: ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ներկայացնելով որոշումն ասել է, որ այս համաներման ակտի կիրառմամբ պատժի կրումից լրիվ կազատվի 396 դատապարտյալ, պատժի կրումից մասամբ կազատվի 379 դատապարտյալ: Բացի այդ եթե տուժողին պատճառված վնասը փոխհատուցեն, ապա հնարավոր է պատժի կրումից լրիվ ազատվի 193 դատապարտյալ և պատժի կրումից մասամբ կազատվի 195 դատապարտյալ: Այս թվերում ներրառված չեն նախնական կալանքի տակ գտնվող անձինք: Եթե համամենորւմը նաև նրանց վրա տարածվի, ապա այս թվերը մոտ 20 տոկոսով կարող են ավելանալ: Այսօր Հայաստանում կա պատիժը կրող 4 հազար մարդ կա, իսկ մոտ 1000-ից ավել նախնական կալանքի տակ գտնվողներ: Համաներումը կարող է որոշակի տարածում ունենալ նաև նախաքննության փուլում գտնվող գործերի վրա:

Հարցին, թե նշյալ համաներումը որքանո՞վ կտարածվի 2008թ. մարտի 1-ի գործերով դատապարտվածների վրա, ՀՀ արդարադատության նախարարը պատասխանել է.

-Ես ասացի, որ 396 դատապարտյալ ազատ է արձակվելու և 379-ի վրա տարածվելու է: Կներեք, բայց ես այս 396 անձամբ չգիտեմ, թե ովքեր են նրանք, որ ասեմ: Կարող եք վերցնել տեքստը և համադրել ու մեկ-երկու հաշվարկով կարող եք տեսնել` տարածվում է, թե ոչ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը