Կարծիք

05.03.2021 10:10


Արման Բաբաջանյանը, թեև իրավունք ուներ հրաժարվելու հարազատների դեմ ցուցմունք տալուց, բայց իր կենսագրությունը զարդարեց ևս մեկ դրվագով՝ ցուցունք տվեց հարազատ ՄՈՐ դեմ (լուսանկար)

Արման Բաբաջանյանը, թեև իրավունք ուներ հրաժարվելու հարազատների դեմ ցուցմունք տալուց, բայց իր կենսագրությունը զարդարեց ևս մեկ դրվագով՝ ցուցունք տվեց հարազատ ՄՈՐ դեմ (լուսանկար)

Անցնող երկու օրերին դատական իշխանության նկատմամբ առանձնահատուկ ստորությամբ հարձակում գործեց հայտնի անհայրենիք մի գրպանային պատգամավոր:

Տեղին է թարմացնել հասարակության հիշողությունը և ի ցույց դնել նրա ով լինելը:

Այսպես, 2006 թվականի հունիսի 26-ին պարտադիր զինծառայությունից խուսափելու նպատակով փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով ձերբակալվել է և դատապարտվել 3,5 տարի ազատազրկման: Հիշեցնենք՝ այդ ժամանակ նա «Ժամանակ Երևան»-ի խմբագիրն էր:

Փաստաթղթեր կեղծելով՝ ժամկետային զինծառայությունից խուսափելու մեղադրանքը, թեև մասամբ, այդուհանդերձ, Արման Բաբաջանյանն ընդունել է. «Մեղավոր եմ ճանաչում, որ իմ թողտվությամբ կեղծ փաստաթղթեր են օգտագործվել զինծառայությունից խուսափելու համար», - դատական նիստին ասել է նա՝ հրաժարվելով այդ կեղծ փաստաթղթերի պատրաստմանը մասնակցության փաստից:

Իսկ մեղադրանքը, որով ՀՀ Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի երկրորդ մասով (ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելը, որ կատարվել է փաստաթղթերի կեղծման ճանապարհով,) և 324 հոդվածի երկրորդ մասով (պաշտոնական փաստաթղթերի հափշտակություն), նախատեսվում էր համապատասխանաբար 1-5 տարվա և առավելագույնը 2 տարվա ազատազրկում, հետևյալն էր. Արման Բաբաջանյանը պատրաստել և հափշտակել է պաշտոնական փաստաթղթեր, դրանք կեղծելու և խաբեության ճանապարհով մոր՝ Էլմիրա Բաբաջանյանի օժանդակությամբ խուսափել է ժամկետային զինվորական ծառայությունից։

Նա, փաստորեն, ըստ մեղադրանքի, 1996 թ. լքելով Սևանի Վազգենյան հոգեւոր դպրանոցը եւ չունենալով զինծառայության տարկետման իրավունք, 1997 թ. Հայաստանի Հանրապետությունից մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Այնուհետեւ զինծառայությունից անօրինական կերպով տարկետման իրավունք ձեռք բերելու նպատակով Հայաստանյայց եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի արևմտյան թեմի եւ Մայր Աթոռ Սբ Էջմիածնի դիվանապետի անունից համակարգչի օգտագործմամբ կազմել է ուսումն ԱՄՆ-ում մինչեւ 2004 թվականը շարունակելու մասին կեղծ գրություններ, 2001 թ. սեպտեմբերի 10-ի և նույն թվականի հոկտեմբերի 12-ի ամսաթվերով՝ դրանք մոր միջոցով 2002 թ. ամռանը ներկայացնելով Երևան քաղաքի Շենգավիթի տարածքային զինկոմիսարիատ։

Այնուհետեւ զինկոմիսարիատից տեղեկանալով, որ նշված գրությունները բավարար չեն զինծառայությունից տարկետում ստանալու համար, 2002 թ. աշնանը հափշտակել է ԱՄՆ-ում բնակվող իր ԸՆԿԵՐՈՋ՝ Վահե Աբովյանի ամուսնության և երեխայի ծննդյան վկայականները։

Դրանց օգտագործմամբ՝ սարքել իր ամուսնության եւ երկու երեխաներ ունենալու վերաբերյալ կեղծ վկայականներ, որոնք Է. Բաբաջանյանը որդու ընտանիքի կազմի վերաբերյալ Շենգավիթի թիվ 20 տեղամասի լիազոր ներկայացուցչից խաբեությամբ վերցրած կեղծ տեղեկանքի հետ միասին ներկայացրել է զինկոմիսարիատ։ Կեղծ փաստաթղթերի հիման վրա Արման Բաբաջանյանը ստացել է զինվորական տարկետման իրավունք և խաբեության ճանապարհով խուսափել ժամկետային զինծառայության զորակոչից։

Փաստորեն, նա մեղադրվել է նաև հարազատ ընկերոջ ամուսնության և երեխայի ծննդյան վկայականները գողանալու և հայրենադավ իր արարքի հիմնավորման նպատակով օգտագործելու համար։

Ավելին, Արման Բաբաջանյանը, թեև իրավունք ուներ հրաժարվելու հարազատների դեմ ցուցմունք տալուց, բայց իր կենսագրությունը զարդարեց ևս մեկ դրվագով՝ ցուցունք տվեց հարազատ ՄՈՐ դեմ։

Աղբյուրը՝ Yerkir.am

Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան էջից

May be an image of 1 person and text

Այս խորագրի վերջին նյութերը