Կարծիք

05.03.2021 10:05


Վարչապետ-բռնապետիկը ոչ մեկին, նաև ոչ մի՝ նույնիսկ իրեն ենթակա կառույցներին չի վստահում

Վարչապետ-բռնապետիկը ոչ մեկին, նաև ոչ մի՝ նույնիսկ իրեն ենթակա կառույցներին չի վստահում

ՀԵՐԹԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ

Վարչապետ-բռնապետիկը ոչ մեկին, նաև ոչ մի՝ նույնիսկ իրեն ենթակա կառույցներին չի վստահում։ Նա չի պատկերացնում, թե ինչ է պետությունը, պետական կառույցները։ Նրա պատկերացմամբ, Հայաստանի ոչ միայն բոլոր քաղաքացիները, այլև բոլոր պետական կառույցները, այդ թվում՝ դատարանները, պետք է հլու-հնազանդ ենթարկվեն և ծառայեն իրեն և իր ընտանիքին։ Նա չի բավարարվում, իրեն կից և ենթակա կառույցներով՝ ոստիկանություն, ԱԱԾ, ՀՔԾ, ՔԿ, ՊԵԿ, ՊՎԾ, Դատախազություն։ Նույնիսկ, իրեն ենթակա ԱԱԾ կառույցին չվստահելով, ԱԱԾ-ից պոկում է Պետական պահպանության ծառայությունը(ՊՊԾ) և դարձնում անձամբ իրեն կից հերթական կառույց։ Իհարկե, այս առաջարկության հետ բռնապետիկը կապ չունի, այն, ելնելով «պետական մտածողությունից» առաջարկել է ԱԱԾ-ն։

Ըստ հավաստի տեղեկությունների, Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները դիմել են ՀՀ Արդարադատության նախարարությանը, որպեսզի այն նախաձեռնի օրենսդրական նախագիծ, որով քաղաքացիական հասարակության կառույցները նույնպես դառնան վարչապետին կից կառույցներ։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը