Մսի գործածումը կարող է կապ ունենալ 25 հիվանդությունների ռիսկի հետ
Կարմիր, վերամշակված մսի և թռչնամսի գործածումը կարող է կապված լինել մի ամբողջ շարք ոչ քաղցկեղային պաթոլոգիաների զարգացման մեծ հավանականության հետ: Այս մասին նշված է հետազոտության մեջ, որը հրապարակվել է BMC Medicine ամսագրում:
Բժշկական մեծ թվով կազմակերպություններ խորհուրդ են տալիս կրճատել կարմիր և վերամշակված մսի գործածումը, քանի որ այն կարող է կապված լինել հաստ աղիքի քաղցկեղի, սիրտ-անոթային հիվանդություններիր և շաքարային դիաբետի զարգացման հավանականության հետ, հայտնում է Medportal.ru-ն:
Նոր հետազոտության հեղինակները վերլուծել են 25 ոչ քաղցկեղային պաթոլոգիաների և տարբեր տեսակի մսի գործածման միջև կապը: Հետազոտությունը ցույց է տվել, որ մասնակիցները, որոնք հայտնել են մսի պարբերական գործածման մասին (շաբաթական 3 և ավելի անգամ), ավելի հաճախ են բախվել առողջական խնդիրների, քան միս հազվադեպ գործածողները:
Կարմիր և վերամշակված մսի հաճախակի գործածումը կապված է սրտի իշեմիկ հիվանդության, թոքաբորբի, շաքարային դիաբետի, աղիներում պոլիպների և դիվերտիկուլների առաջացման մեծ ռիսկի հետ: Օրվա սննդաբաժնում հաջորդ յուրաքանչյուր 70 գրամի ավելացման դեպքում սրտի իշեմիկ հիվանդության առաջացման հավանականությունը մեծանում է 15 տոկոսով, իսկ դիաբետի՝ 30 տոկոսով:
Թռչնամսի գործածումը կապված է գաստրոէզոֆագալ ռեֆլյուքսային հիվանդության, գաստրիտի, դուոդենիտի և դիաբետի առաջացման հավանականության հետ: Դրա օրական գործածման 30 գրամով ավելացումը կապված է գաստրոէզոֆագալ ռեֆլյուքսային հիվանդության առաջացման հավանականության 17 տոկոսով և դիաբետի հավանականության 14 տոկոսով աճի հետ:
Հայտնաբերված կապն ավելի թույլ է եղել մարմնի ավելի փոքր զանգվածով մարդկանց շրջանում: Գիտնականների կարծիքով՝ մսի վնասը կարող է մասամբ պայմանավորված լինել այն հանգամանքով, որ դրա սիրահարները հաճախ ավելի գեր են:
Մյուս կողմից՝ գիտնականները հայտնաբերել են, որ կարմիր մսի և թռչնամսի գործածումը կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ առողջության որոշ ցուցանիշների վրա: Օրինակ՝ երկաթի դեֆիցիտային անեմիայի հավանականությունը կրճատվել է 20 տոկոսով և 17 տոկոսով՝ համապատասխանաբար մսի գործածման յուրաքանչյուր 50 գրամի և թռչնամսի յուրաքանչյուր 30 գրամի ավելացման դեպքում: Հետազոտության հեղինակները շեշտել են, որ միս չուտող մարդիկ պետք է երկաթ ստանան այլ աղբյուրներից:
Հարկ է հաշվի առնել, որ այս հետազոտությունն ամենևին չի ապացուցում, որ իբր մսի գործածման կրճատումը կարող է կանխել հիվանդությունները: Սակայն այս տվյալներն ընդհանուր առմամբ համապատասխանում են ավելի քիչ կարմիր և վերամշակված միս ուտելու ընթացիկ հանձանարարականներին:

Աղբյուրը՝ med.news.am