Երիտասարդների մեկ երրորդը տառապում է սմարթֆոններից կախվածությամբ
Լոնդոնի Թագավորական քոլեջի հետազոտողները հարցում են անցկացրել 18-30 տարեկան 1043 մարդկանց շրջանում այն մասին, թե որքան հաճախ են նրանք օգտագործում սմարթֆոնները, ինչպես են քնում, և արդյոք նրանք փորձում են ավելի քիչ «կախված լինել» իրենց հեռախոսներից: Ինչպես պարզվել է, հարցվածների 39%-ը տառապում է գաջեթից լուրջ կախվածությամբ, հայտնում է Popmech-ը:
Հարցվածների 1/4-ը նշել է, որ հեռախոսն օգտագործում է օրական առնվազն երեք ժամ, 19%-ը՝ օրական ավելի քան հինգ ժամ: Գիտնականները նշում են, որ փորձի բոլոր մասնակիցներից ավելի քան400 մարդ չի կարողացել վերահսկել այն ժամանակը, երբ զբաղվում է հեռախոսով: Բացի այդ, այս մարդիկ անհանգստություն են զգացել, երբ սարքն իրենց հետ չի եղել:
Չնայած դրան, մարդիկ փորձել են սահմանափակել հեռախոսի մեջ անցկացնելու իրենց ժամանակը, բայց գրեթե բոլորը պարտվել են: Գիտնականները նկատել են նաև, որ անկախ կախվածության աստիճանից, գրեթե բոլոր հարցվածները քնի հետ կապված խնդիրներ են ունեցել:
Թեև հեռախոսից կախվածությունը մեր ժամանակներում կլինիկական ախտորոշում չէ, սարքերի անչափ շատ օգտագործումը ավելի ու ավելի շատ մտահոգություններ է առաջացնում։
Երիտասարդների մեկ երրորդը տառապում է սմարթֆոններից կախվածությամբ
Լոնդոնի Թագավորական քոլեջի հետազոտողները հարցում են անցկացրել 18-30 տարեկան 1043 մարդկանց շրջանում այն մասին, թե որքան հաճախ են նրանք օգտագործում սմարթֆոնները, ինչպես են քնում, և արդյոք նրանք փորձում են ավելի քիչ «կախված լինել» իրենց հեռախոսներից: Ինչպես պարզվել է, հարցվածների 39%-ը տառապում է գաջեթից լուրջ կախվածությամբ, հայտնում է Popmech-ը:
Հարցվածների 1/4-ը նշել է, որ հեռախոսն օգտագործում է օրական առնվազն երեք ժամ, 19%-ը՝ օրական ավելի քան հինգ ժամ: Գիտնականները նշում են, որ փորձի բոլոր մասնակիցներից ավելի քան 400 մարդ չի կարողացել վերահսկել այն ժամանակը, երբ զբաղվում է հեռախոսով: Բացի այդ, այս մարդիկ անհանգստություն են զգացել, երբ սարքն իրենց հետ չի եղել: