2011 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ պետական բյուջեի կատարման ամփոփ բնութագիրը
2011 թվականի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 254.8 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 257.2 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 63.4%-ով և 56.2%-ով ապահովել են ՀՀ կառավարության առաջին կիսամյակի ծրագրային ցուցանիշների կատարումը: Պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով` 30.3%-ով, ծախսերի գծով` 27.4%-ով: Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 2.4 մլրդ դրամ պակասուրդով` նախատեսված շուրջ 56.2 մլրդ դրամի դիմաց:
Եկամուտներ
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 9%-ով կամ 21 մլրդ դրամով, որն ապահովվել է հարկերի, պետական տուրքերի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվին, որոնք 10.5%-ով (22.9 մլրդ դրամով) գերազանցել են նախորդ տարվա նույն ցուցանիշը: Հաշվետու ժամանակահատվածում այլ եկամուտները նվազել են 6.5%‑ով (903 մլն դրամով), իսկ արտաքին աղբյուրներից ստացվել են ընդամենը 146.8 մլն դրամ պաշտոնական դրամաշնորհներ` նախորդ տարվա 1.2 մլրդ դրամի դիմաց:
Պետական բյուջեի եկամուտների 94.8%-ը ձևավորվել է հարկային եկամուտների, պետական տուրքերի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 5.1%-ը` այլ եկամուտների, 0.1%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին: ,Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասինե ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 11‑րդ կետին համապատասխան պետական բյուջեում ներառվել են նաև պետական հիմնարկների արտաբյուջետային ֆոնդերի միջոցները, որոնց եկամուտները հաշվետու ժամանակահատվածում կազմել են 5.6 մլրդ դրամ կամ առաջին կիսամյակում ծրագրված մուտքերի 56.5%-ը:
2011 թվականի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 201.4 մլրդ դրամ հարկային եկամուտներ ու պետական տուրքեր, որոնք կազմել են կիսամյակային ծրագրի 64%-ը: 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 10.1%-ով կամ 18.5 մլրդ դրամով: Հարկային եկամուտների աճը հիմնականում պայմանավորված է ավելացված արժեքի հարկի, շահութահարկի և եկամտահարկի մուտքերի աճով:
Ծախսեր
2011 թվականի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին կատարվել են 257.2 մլրդ դրամի ծախսեր` կազմելով կիսամյակային ծրագրի 56.2%‑ը: Ծրագրից շեղումը արձանագրվել է և ընթացիկ ծախսերի, և ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների գծով: Մասնավորապես` 236.3 մլրդ դրամ են կազմել ընթացիկ ծախսերը, 20.9 մլրդ դրամ` ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները: Հաշվետու ժամանակահատվածում 3.6 մլրդ դրամի ծախսեր են կատարվել պետական հիմնարկների արտաբյուջետային միջոցների հաշվին` կազմելով ծրագրվածի 26.4%‑ը: 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն աճել են 5.8%‑ով կամ 14.2 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է կենսաթոշակների, պետական պարտքի սպասարկման, պայմանագրային այլ ծառայությունների ձեռքբերման, այլ ծախսերի և հիմնական միջոցների ծախսերի աճով:
Ընթացիկ ծախսերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են 236.3 մլրդ դրամ` 57.7%-ով կատարելով կիսամյակային ծրագիրը: Նախորդ տարվա համեմատ ընթացիկ ծախսերն աճել են 5.6%-ով կամ 12.6 մլրդ դրամով: Ընթացիկ ծախսերից 22.2 մլրդ դրամ տրամադրվել է պետական հիմնարկների աշխատողների աշխատավարձերի վճարմանը, 1.5 մլրդ դրամ` պարտադիր սոցիալական ապահովության վճարներին, որոնք կազմել են կիսամյակային ծրագրի համապատասխանաբար 61.4%-ը և 55.4%-ը: Նախորդ տարվա հունվար-ապրիլ ամիսների համեմատ նշված ծախսերն աճել են համապատասխանաբար 5.4%-ով և 3.8%-ով: Ծառայությունների և ապրանքների ձեռքբերման նպատակով պետական բյուջեից օգտագործվել է 44 մլրդ դրամ, որը կազմել է ծրագրի 54%-ը և 6.3%-ով գերազանցել նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը: Հաշվետու ժամանակահատվածում 10.9 մլրդ դրամ հատկացվել է պետական պարտքի սպասարկմանը` կազմելով ծրագրի 52.9%-ը: Մասնավորապես` նշված գումարից 8.2 մլրդ դրամը տրամադրվել է ներքին, 2.7 մլրդ դրամը` արտաքին պարտքի սպասարկմանը: Պետական պարտքի սպասարկման ծախսերը 43%-ով գերազանցել են նախորդ տարվա նույն ցուցանիշը, որը տեղի է ունեցել հիմնականում ներքին պետական պարտքի սպասարկման ծախսերի աճի հաշվին: Պետք է ընդգծել, որ գնաճի դեմ պայքարի շրջանակներում ֆինանսական շուկայում դիտարկվող տոկոսադրույքների ընդհանուր աճի միտումը գրեթե չի անդրադառնում պետական պարտատոմսերի եկամտաբերության վրա, քանի որ միջին և երկարաժամկետ առումներով դրամական շուկայի մասնակիցների կողմից շարունակում են դիտարկվել որպես ներդրման ամենակայուն և հուսալի միջոց:
Պակասուրդ
2011 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ պետական բյուջեն կատարվել է 2.4 մլրդ դրամ պակասուրդով` նախատեսված շուրջ 56.2 մլրդ դրամի դիմաց: Շեղումը հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ բյուջեի ազատ միջոցներից կիսամյակային ծրագրով նախատեսված 56.4 մլրդ դրամից օգտագործվել է 13.6 մլրդ դրամ: Բացի այդ, չեն ստացվել արտաքին աղբյուրներից նախատեսված 22.9 մլրդ դրամի վարկային միջոցները: Անցած ժամանակահատվածում ներքին աղբյուրների գծով ֆինանսավորման ցուցանիշը կազմել է 18.7 մլրդ դրամ, իսկ արտաքին ֆինանսավորման գծով` շուրջ -16.3 մլրդ դրամ:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին