Լրահոս

25.05.2011 12:25


ՆԱՏՕ–ի ավիացիան նոր հարվածներ է հասցրել Քադաֆիի նստավայրի վրա

ՆԱՏՕ–ի ավիացիան նոր հարվածներ է հասցրել Քադաֆիի նստավայրի վրա

ՆԱՏՕ–ի օդուժը կրկին մի քանի հարված է հասցրել Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի այն շրջանին, որտեղ տեղակայված է երկրի առաջնորդ Մուամար Քադաֆիի նստավայրը՝ «Բաբ ալ–Ազիզիան»։

Ինչպես փոխանցում է «ՌԲԿ»–ն՝ հղում անելով «Europe1» ռադիոկայանին, քաղաքում հզոր պայթյուններ են լսվել։

Նշենք, որ Քադաֆիի նստավայրը մշտապես ռմբակոծության է ենթարկվում։ Այսպես՝ մայիսի 1–ի գիշերը Հյուսիսատլանտյան դաշինքի հարվածների հետևանքով սպանվել են Մ. Քադաֆիի երեք թոռները և որդին՝ Սեյֆ ալ–Արաբը։

Լիբիայում զանգվածային բողոքի ցույցերը սկսվել են փետրվարից։ Ցուցարարները պահանջում են երկրի ղեկավար Մուամար Քադաֆիի հրաժարակը։ Բողոքի գործողություններն աստիճանաբար վերածվեցին զինված բախումների Քադաֆիի կողմնակիցների և ընդդիմադիրների միջև։ ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդը մարտի 17–ին որոշում ընդունեց Լիբիայի օդային տարածքում ոչ թռիչքային գոտի սահմանելու և օտարերկրյա ռազմական ներխուժման հնարավորության  մասին։

Այս խորագրի վերջին նյութերը