Կարծիք

04.03.2021 18:56


Սարգսյանը կապ չունի ֆեյքի հետ. կա՛մ նրան բաց թողեք, կա՛մ այս IP հասցեն օգտագործող 4-5 մլն մարդուն կալանավորեք (լուսանկար)

Սարգսյանը կապ չունի ֆեյքի հետ. կա՛մ նրան բաց թողեք, կա՛մ այս IP հասցեն օգտագործող 4-5 մլն մարդուն կալանավորեք (լուսանկար)

Նկարում իմ համակարգիչն է։

Ինչպես տեսնում եք՝ այն միացած է Մոլդովայում գտնվող «Moldova MD#8 Chisinau» սերվերին, որի արդյունքում իմ «IP» հասցեն հանդիսանում է 178.17.168.170։

Այս Նույն «IP» հասցեով ինչ-որ մեկը 2020թ. հոկտեմբերի 10-ից 15-ն ընկած ժամանակահատվածում մուտք է գործել «Gagik Soghomonyan» ֆեյսբուքյան օգտատիրոջ օգտահաշիվ։

Այս նույն «IP» հասցեով պաշտպանյալս՝ Արամ Սարգսյանը 2021թ. փետրվարի 18-ին եւ 19-ին մուտք է գործել «Յություբ»։

Որեւէ այլ կապ պաշտպանյալս Գագիկ Սողոմոնյանի հետ չունի։

Ասածս ինչ է՝ կա՛մ Արամին թողեք, կա՛մ ինձ էլ (ինչպես նաեւ այս «IP» հասցեն օգտագործող եւս մի 4-5 միլիոն մարդու) կալանավորեք։

Փաստաբան Բենիկ Գալստյանի ֆեյսբուքյան էջից

Возможно, это изображение (карта, экран и текст)

Այս խորագրի վերջին նյութերը