Լրահոս

25.05.2011 11:54


Ֆրանսիայի նախագահ. «Համացանցը որոշակի կանոններ պետք է ունենա»

Ֆրանսիայի նախագահ. «Համացանցը որոշակի կանոններ պետք է ունենա»

Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին «G8» գագաթնաժողովի նախօրեին կայացած՝ «Համացանցը. արագացող աճը» թեմայով երկօրյա համաժողովի բացման իր  խոսքում նշել է, թե սա կապի և տեղեկատվության տեխնոլոգիաների զարգացման ասպարեզում հիմնական խաղացողների համար եզակի հնարավորություն է միասին հավաքվել պետությունների ղեկավարների հետ, և հույս է հայտնել, թե դա կդառնա ամենամյա իրադարձություն։

«Այս ճանապարհով մենք կկարողանանք իմանալ, թե ինչ եք դուք ցանկանում, և դուք կիմանաք, թե մենք ինչ ենք մտածում»,–ասել է Ֆրանսիայի նախագահը։

Համաժողովին մասնկացելու համար հրավիրվել է շուրջ 1500 հյուր։ Կարևոր հյուրերի թվում են «Google»–ի գործադիր նախագահ Էրիկ Շմիդտը, «Wikipedia»–ի հիմնադիր Ջիմի Ուելսը, «eBay»–ի նախագահ Ջոն Դոնահոն և «Facebook»–ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը։

Սարկոզին նշել է, որ համացանցը հեղափոխություն էր, որը փոխել է ժամանակի, աշխարհի և պատմության վերաբերյալ մարդկանց ընկալումը՝ ավելացնելով, թե այն չի ճանաչում ոչ դրոշ, ոչ կարգախոս։

«Պետք է համոզված լինենք, որ այն աշխարհը, որի համար դուք պատասխանատու եք, օրենքներից և բարոյականությունից դուրս չէ»,–ասել է Սարկոզին և հավելել, թե համացանցը պետք է որոշակի կանոններ ունենա։

Այս խորագրի վերջին նյութերը