Մայիսի 24-ին, ժամը 20.00-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել մայր և աղջիկ՝ 25-ամյա Գոհար Բ.-ն և 40-ամյա Մարո Մ.-ն:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.00-ին, տանը, վիճաբանության ժամանակ, 26-ամյա Արարատ Զ.-ն դանակահարել ու վնասվածքներ է պատճառել կնոջն ու զոքանչին:
Նույն օրը, ժամը 20.30-ին, Արարատ Զ.-ն բերման է ենթարկվել բաժին: Նրա մոտից հայտնաբերվել է ծալովի դանակ, որն ուղարկվել է փորձաքննության:
Դանակահարել է կնոջն ու զոքանչին