Կքննարկվի Ստեփականակերտ-Երևան ավիաչվերթի նախապատրաստման աշխատանքների ընթացքը
ՀՀ Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերով հանձնաժողովի՝ ավիացիոն հարցերով ենթահանձնաժողովը և ԼՂՀ կառավարությանն առընթեր ավիացիայի վարչությունը մայիսի 26-28-ը Ստեփանակերտում համատեղ նիստ կանցկացնեն:
Նիստում կքննարկվեն քաղաքացիական ավիացիայի, այդ թվում՝ փոքր ավիացիայի զարգացման հեռանկարները, ինչպես նաև Ստեփականակերտ-Երևան ավիաչվերթի նախապատրաստման աշխատանքների ընթացքը և դրանց նպաստող անհրաժեշտ միջոցառումները` օդային երթևեկության շարժման կարգավորում, նավիգացիոն խնդիրներ (թռիչք-վայրէջքային հարցեր, նվազագույն երթուղու տրամադրում և այլն) , որոնք ձևավորելու են ավիատոմսի արժեքը , թռիչքների կազմավորման իրավական հարցերը, օդային տարածքի օգտագործման կարգը և այլն:
ՀՀ Հանրային խորհրդի ենթահանձնաժողովի պատվիրակությունը արտագնա նիստի՝ Ստեփանակերտ է մեկնում ԼՂՀ կառավարությանն առընթեր ավիացիայի վարչության հրավերով. վարչությունը ղեկավարում է ՀԽ ավիացիայի հարցերով ենթահանձնաժողովի նախագահ Դմիտրի Ադբաշյանը:
Կքննարկվի Ստեփականակերտ-Երևան ավիաչվերթի նախապատրաստման աշխատանքների ընթացքը
ՀՀ Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերով հանձնաժողովի՝ ավիացիոն հարցերով ենթահանձնաժողովը և ԼՂՀ կառավարությանն առընթեր ավիացիայի վարչությունը մայիսի 26-28-ը Ստեփանակերտում համատեղ նիստ կանցկացնեն:
Նիստում կքննարկվեն քաղաքացիական ավիացիայի, այդ թվում՝ փոքր ավիացիայի զարգացման հեռանկարները, ինչպես նաև Ստեփականակերտ-Երևան ավիաչվերթի նախապատրաստման աշխատանքների ընթացքը և դրանց նպաստող անհրաժեշտ միջոցառումները` օդային երթևեկության շարժման կարգավորում, նավիգացիոն խնդիրներ (թռիչք-վայրէջքային հարցեր, նվազագույն երթուղու տրամադրում և այլն) , որոնք ձևավորելու են ավիատոմսի արժեքը , թռիչքների կազմավորման իրավական հարցերը, օդային տարածքի օգտագործման կարգը և այլն: ՀՀ Հանրային խորհրդի ենթահանձնաժողովի պատվիրակությունը արտագնա նիստի՝ Ստեփանակերտ է մեկնում ԼՂՀ կառավարությանն առընթեր ավիացիայի վարչության հրավերով. վարչությունը ղեկավարում է ՀԽ ավիացիայի հարցերով ենթահանձնաժողովի նախագահ Դմիտրի Ադբաշյանը:
Հանրային խորհրդի լրատվական ծառայություն