Գնդակահարեցին պետությունը, հիմա անցել են նրա քաղաքացիներին
Բայց դուք հեևու՞մ եք, դուք զգու՞մ եք, թե ի՜նչ ոհմակային կրքով ու համախմբումով երեք օր է ԱԺ-ում ինկիվիզիցիայի և կտտանքների է ենթարկվում ԲԴԽ-ի նախագահ Ռ. Վարդազարյանը: Իրականում օրակարգում վճռաբեկ դատարանի դատավորի ընտրությունն է:
Բայց դա նրանց չի հետաքրքրում. գլխավոր դավաճանի կողմից հանձնարարված է փչացնել քաղաքական պատվեր չկատարող և ԻՔ -ի քաղաքական շահերը չսպասարկող ԲԴԽ նախագահին: Պատճառը՝ դատավորներին անաչառ լինելու և Հայրենիքին ծառայելու նրա կոչն է: Բայց սրանք թքած ունեն հայրենիքի ու պրոֆեսիոնալիզմի վրա: Ու չափ ու սահմանն անցած, պղծագույն բառապաշարով ու վարքագծով, մեկը մյուսին են փոխանցում տգիտության և մաղձի մարաթոնը:
Բայց բռնապետիկ դավաճանին ու նրա թիմին անաչառ դատական համակարգ պետք չէ: Հիշու՞մ եք, որ ասում էր՝ ո՞վ է էն դատավորը, որ պտի իմ ասածը չանի:
Սրանք քանդելով քանդում են երկիրը, պետականությունը, այլասերում հասարակությունը:
Սրանք չեն էլ հիշում, որ ազգադավի հետ հավասարապես կիսում են դավաճանությունն ու հայրենազրկումը:
Սրանց դիմակի դակ կու կլուքս կլանի ու ինկվիզիցիայի էություն է: Նրանք այս կրքով ու հանձնառությամբ քանդում են երկիրը. ուշքի եկեք: Եվ սա արվում է մեր հարկերի ու մեր ապագայի հաշվին:
Բայց ինչո՞ւ եմ զարմանում. երեկ սրանց աշխատասենյակներից դիպուկահարների նշանառության տակ էինք:
Գնդակահարեցին պետությունը, հիմա անցել են նրա քաղաքացիներին:
Գնդակահարեցին պետությունը, հիմա անցել են նրա քաղաքացիներին