Աշխարհ

04.03.2021 12:51


ՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչություն է կանխել Կալինինգրադի մարզում

ՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչություն է կանխել Կալինինգրադի մարզում

ՌԴ ԱԴԾ աշխատակիցները կալանավորել են Ռուսաստանի քաղաքացու, որը ահաբեկչություն էր նախապատրաստում Կալինինգրադի մարզի էներգետիկ օբյեկտում: Այս մասին հինգշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ԱԴԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնից:

«Անվտանգության դաշնային ծառայությունը կանխել է Կալինինգրադի շրջանի էներգետիկ օբյեկտի վրա ահաբեկչությունը: Ձերբակալվել է Ռուսաստանի քաղաքացի, որը նախատեսում էր դա անել ներկայիս կառավարության նկատմամբ ատելությունից ելնելով»,-հայտնում են կենտրոնից: Տղամարդը զբաղվել է նաև Կալինինգրադի շրջանի բնակիչների հավաքագրմամբ` ահաբեկչական գործողություններին մասնակցելու համար:

«Նրա բնակության վայրում հայտնաբերվել է ինքնաշեն պայթուցիկ սարք, դրա պատրաստման ուղեցույցներ և պայթուցիկ նյութերի սինթեզման բաղադրիչներ, ինչպես նաև վիրավորական բովանդակությամբ նյութեր Ռուսաստանի գործադիր և օրենսդիր մարմինների դեմ»,-տեղեկացրել են ԱԴԾ-ից:

Ձերբակալվածի դեմ քրեական գործ է հարուցվել: Լուծվում է նրա նկատմամբ կանխարգելիչ միջոց ընտրելու հարցը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը