Տնտեսական

04.03.2021 09:43


Հայաստանում կարտոֆիլը թանկացել է 12.2, իսկ թարմ բանջարեղենը՝ 30.1 տոկոսով. ԵԱՏՄ-ում ներկայացրել են ամենից շատ թանկացած ապրանքները

Հայաստանում կարտոֆիլը թանկացել է 12.2, իսկ թարմ բանջարեղենը՝ 30.1 տոկոսով. ԵԱՏՄ-ում ներկայացրել են ամենից շատ թանկացած ապրանքները

Եվրասիական տնտեսական միությունում 2021 թվականի հունվարին ամենից շատ թանկացել են շաքարավազը, կարտոֆիլը և արևածաղկի ձեթը: Այս մթերքների գնաճը 2020 թվականի հունվարի համեմատ կազմել է 56.9, 33.5 և 29.5 տոկոս՝ համապատասխանաբար: Ինչպես հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը, այս մասին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Իյա Մալկինան:

Վերջինս նշել է նաև, որ ալկոհոլի, կաթի, աղի գները լրջորեն չեն փոփոխվել. գնաճը կազմել է 3.8, 4 և4.2 տոկոս՝ համապատասխանաբար:

Ընդհանուր առմամբ, ԵԱՏՄ-ում ապրանքների և ծառայությունների գներն աճել են 0.7 տոկոսով՝ 2020 թվականի դեկտեմբերի համեմատ: Հայաստանում լրջորեն աճել են կարտոֆիլի և թարմ բանջարեղենը: Աճը կազմել է 12.2 և 30.1 տոկոս՝ համապատասխանաբար:

Բելառուսում կարտոֆիլի գինն աճել է 8.6 տոկոս: Ղազախստանում թարմ բանջարեղենը թանկացել է 7.8 տոկոս: Ղրղզստանում կարտոֆիլի գները 2021 թվականի հունվարին դեկտեմբերի համեմատ աճել են 1.5 տոկոսով: Ռուսաստանում բանջարեղենը աճել է 7.9 տոկոսով, կարտոֆիլը՝ 7.1 տոկոսով:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը