Ադրբեջանն ու Պակիստանն աշխատում են համատեղ զորավարժությունների ուղղությամբ
Մարտի 3-6-ը եռօրյա այցով Ադրբեջանում է Պակիստանի ԶՈւ միացյալ շտաբի ղեկավար գեներալ Նադիմ Ռազայի գլխավորած պատվիրակությունը, որն այսօր հանդիպել է երկրի նախագահ Իլհամ Ալիևին, այնուհետ` ՊՆ Զաքիր Հասանովին: Ալիևը հայտարարել է, որ այս պահին կողմերն աշխատում են Ադրբեջան-Պակիստան համատեղ զորավարժությունների ուղղությամբ:
Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն: Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանն ու Պակիստանը զարգացնում են համագործակցությունը նաև էներգետիկայի ու տրանսպորտի ոլորտում, և հույս է հայտնել, որ Պակիստանը կմիանա Ադրբեջանում գործող և նոր կառուցվելիք տրանսպորտային ուղիներին:
Զաքիր Հասանովի հետ հանդիպմանը կողմերը քննարկել են երկու երկրների միջև ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական և այլ ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները:
Պակիստանցի գեներալը նշել է, որ Պակիստանի մասնագետները պատրաստ են մասնակցել Արցախի գրավյալ տարածքներում ականազերծման աշխատանքներին: Քննարկվել են նաև համատեղ զորավարժությունները, փոխայցերը ԶՈւ տարբեր ստորաբաժանումների, այդ թվում` հատուկ նշանակության ուժերի միջև:

Աղբյուրը՝ razm.info