Կարծիք

04.03.2021 07:55


Սյունիքում ՋիՓիԷս-ով «սահմաններն» այնպես են գծված, որ մեր Հարավային դարպասն ամբողջությամբ կախված է թշնամու «բարի կամքից» ու տրամադրությունից

Սյունիքում ՋիՓիԷս-ով «սահմաններն» այնպես են գծված, որ մեր Հարավային դարպասն ամբողջությամբ կախված է թշնամու «բարի կամքից» ու տրամադրությունից

Սյունիքում ՋիՓիԷս-ով «սահմաններն» այնպես են գծված, որ մեր Հարավային դարպասն ամբողջությամբ կախված է թշնամու «բարի կամքից» ու տրամադրությունից։ Կուզեն` Որոտանից սկսած ճանապարհը կփակեն ու այդտեղից մինչև Կապան կկտրեն Հայաստանից, կուզեն՝ Կապան֊Ճակատենը կփակեն, ու, ցտեսություն Կապան` իր գյուղերով։ Ինչ ուզեն, դա էլ կանեն։

Իսկ Գորիսի փոխքաղաքապետի հայտարարությունը ևս մեկ ահազանգ է։ Կամ ուշքի ենք գալիս ու փրկում ենք գոնե Սյունիքը, կամ էլ կորցնում ենք ամեն ինչ ու պահում ենք Նիկոլի սեմեյկայի աթոռը` զենքն ուղղելով ժողովրդի վրա։ Մինչ ոտներս կախ ենք գցել, թշնամին օրը մի խրամատ մեր տարածքում ավելացնում է։

Գորիսի փոխքաղաքապետն ահազանգում է.

«Հայե՜ր, ուշքի եկեք…

Թուրքի լամուկներն այսօրվանից սկսել են խրամատներ փորել. դա նշանակում է, որ թշնամին իրականացնում է դիրքերի ամրապնդում և gps-ով գծված սահմանների հստակեցում, դա նշանակում է, որ թշնամին ճանապարհները հատում է ու պատրաստվում պատերազմի։

Ցավոք իշխանությունը տարված է ոչ թե հայ ժողովրդի, այլ բացառապես իր թիմի փրկությամբ հայ ժողովրդի արյան ու հայրենիքի հաշվին… Դրա վառ ապացույցն են «մարդահավաք» հանրահավաքները, գործից անտեղյակ և տարրական գրագիտությունից հեռու մարդկանց պաշտոններ «նվիրաբերելը», սեփական թիմակիցների կաշառքն ու թալանը կոծկելը… Էլ ո՞րն ասեմ…

Հայե՜ր, ուշքի եկեք»:

Շաքե Ղազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը