Լրահոս

25.05.2011 11:06


Հրաբխի պատճառով Գերմանիան ստիպված է եղել մի քանի օդանավակայան փակել

Ինչպես հաղորդում է «BBC»–ն, Գերմանիան իսլանադական Գրիմսվոտն հրաբխից դուրս եկած  մոխրի ամպի պատճառով ստիպված է եղել մի քանի օդանավակայան փակել։

Թռիչքները հետաձգվել են Բրեմեն և Համբուրգ քաղաքներից։  Իշխանությունները չեն բացառում, որ այս օրվա ընթացքում սհամանափակումներ կլինեն նաև այլ քաղաքնրում, այդ թվում նաև Բեռլինում։

Վերջերս շուրջ 500 չվերթ հետաձգվել է Մեծ Բրիտանիայի հյուսիսում։

Մասնագետները, սակայն, ասում են, որ  մոխրի արձակումը քչանում է։

Իսլանդիայի վարչապետ Օլաֆուր Ռագնար Գրիմսոնը «BBC»–ին ասել է, թե հրաբխի ակտիվությունը կամաց–կամաց մարում է։

Այս խորագրի վերջին նյութերը