Աշխարհ

03.03.2021 21:59


Թուրքական Otokar-ը ներկայացրել է Cobra-2 զրահամեքենայի հակաականային պաշտպանությամբ տարբերակը

Թուրքական Otokar-ը ներկայացրել է Cobra-2 զրահամեքենայի հակաականային պաշտպանությամբ տարբերակը

Ցամաքային զրահամեքենաներ արտադրող թուրքական «Otokar» ընկերությունը թողարկել է իր կողմից արտադրվող «Cobra-2» զրահամեքենայի հակաականային (MRAP) պաշտպանությամբ համալրված և մոդեռնիզացված տարբերակը:

Նշվում է, որ ընկերությունը 35 տարվա գործունեության ընթացքում հավաքած տեխնոլոգիաները մեկտեղել է մոդելային շարքի լավագույն զրահամեքենան ստանալու համար, ինչ արդյունքում «Cobra II MRAP»-ը պետք է բարձր ռիսկային գոտիներում մեծ հուսալիություն ապահովի:

Հաղորդվում է, որ զրահամեքենան անձնակազմի համար հուսալի պաշտպանություն է ապահովելու բալիստիկ զենքերից, ականներից ու ինքնաշեն պայթուցիկներից:

Նշվում է նաև, որ աշխարհում առկա այլ անալոգների համեմատ «Cobra II MRAP»-ը լեռնային տեղանքներում ունի ավելի բարձր անցանելիությանուն՝ շնորհիվ ծանրության կենտրոնի ավելի ցածր գտնվելու:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը