«GHN»–ն հաղորդում է, որ «Վրացական կուսակցության» առաջնորդներից մեկը՝ Վրաստանի պաշտպանության նախկին փոխնախարար Իրակլի Օքրուաշվիլին, ժամանակավորապես հետաձգել է Վրաստան վերադառնալու հարցը։ Այս մասին հայտնի է դարձել կուսակցության գրասենյակում կայացած մամլո հատուկ ասուլիսի ժամանակ։
Այս որոշումը կուսակցությունը կապում է այն բանի հետ, որ «Ժողովրդական ժողովը» հրաժարվել է իրենց հետ համագործակցել որորշակի ծրագրերի շուրջ։
«Մենք հանում ենք մեր կողմից կազմակերպվելիք մայիսի 25–ի գործողությունը, և այն չի կայանա։ Մենք ժողովրդական ժողովին տալիս ենք գործողությունների լիակատար ազատություն և կհետևենք, թե ինչպես է գործելու և ինչ է անելու Բուրջանաձեն»,–ասվում է կուսակցության հայտարարության մեջ։
Ավելացվել է նաև, որ Օքրուաշվիլիի այցը ժամանակավորապես է հետաձգվում, և այն օրակարգից հանված չէ։
Հիշեցնենք, որ Օքրուաշվիլին ավելի վաղ հայտարարել էր այն մասին, թե մայիսի 25–ին կժամանի Վրաստան և նախատեսում է մասնակցություն ունենալ Սահակաշվիլիի վարչակարգի ավարտին հանգեցնող իրադարձություններին։
Իրակլի Օքրուաշվիլին մտափոխվել է գալ Վրաստան