Աշխարհ

03.03.2021 19:15


Ընդդիմադիր կուսակցապետը դարձյալ Էրդողանից «5 կոպեկ» փոխհատուցում է պահանջել

Ընդդիմադիր կուսակցապետը դարձյալ Էրդողանից «5 կոպեկ» փոխհատուցում է պահանջել

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն կրկին դատի է տվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

Պատճառն այն է, որ Էրդողանն իր վերջին ելույթներից մեկում Քըլչդարօղլուի հասցեին վիրավորական արտահայտություններ է հնչեցրել, մասնավորապես նրան անվանելով՝ «վիժվածք, աներես ու անբարո»:

Այդ արտահայտությունների համար դատական հայց է ներկայացվել Էրդողանի դեմ՝ վերջինիցս պահանջելով խորհրդանշական «5 կոպեկ» փոխհատուցում։Այս մասին «Twitter»-ում գրառում է արել ընդդիմադիր կուսակցապետի փաստաբան Ջելալ Չելիքը։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը