Լրահոս

25.05.2011 10:17


Բուրջանաձեն մարդկանց կոչ է արել «դուրս գալ բներից»

Բուրջանաձեն մարդկանց կոչ է արել «դուրս գալ բներից»

«GHN» վրացական կայքը փոխանցում է, որ «Ժողովրդավարական շարժման» առաջնորդ Նինո Բուրջանաձեն ժողովրդին կոչ է արել «դուրս գալ բներից»։

«Ակցիաների սկզբից հետո ես մի քանի հոգու հանդիպեցի, և նրանք ասացին, որ իրենք մեզ հետ են, սակայն նրանք մեզ հետ են միայն բառերով, այլ ոչ թե գործով։ Իրենց իշխանություններից ավելի հանցավոր են պահում նրանք, ովքեր անտարբերություն են դրսևորում և ովքեր Սահակաշվիլիի վախից նստած են բներում։ Ինչ էլ պատահի, մենք պայքարելու ենք մինչև վերջ, քանի որ Վրաստանի ճակատագիրն է որոշվում։ Մենք կա՛մ ազատ ապրելու ենք ժողովրդավարական Վրաստանում, կա՛մ էլ մութ երկրում։ Բոլոր վրացիներին կոչ եմ անում դուրս գալ և պայքարել մեզ հետ, քանի որ դա որոշիչ է մեր ապագայի համար»,–ասել է Բորջանաձեն։

Նրա խոսքերով՝ հարգանքի ավելի արժանի են նրանք, ովքեր իրականում հարգում են Սահակաշվիլիին, քան նրանք, ովքեր բներում թաքնված՝ ասում են, թե Սահակաշվիլիին չեն ուզում, բայց որևէ քայլ չեն անում։

Այս խորագրի վերջին նյութերը