Նիկոլն ու նախագահ կոչեցյալը ձեռք ձեռքի բռնած մեծ պրովոկացիա են անում, որի առաջնային նպատակը Բանակը կոտրելն է
Այսօր չափազանց կարևոր օր է լինելու։ Նիկոլն ու նախագահ կոչեցյալը ձեռք ձեռքի բռնած մեծ պրովոկացիա են անում, որի առաջնային նպատակը Բանակը կոտրելն է։ Տեխնոլոգիաները մշակված են, հիմնական թիրախը ընտրված։ Օնիկ Գասպարյան։ Մնացած բոլոր գեներալներին փորձում են չնկատելու տան։ Իբրև թե խնդիրը բանակի հետ չի, այլ միայն Օնիկի։ Դե կամ էլ ևս մի քանի հոգու։ Իսկ մնացածն իրենց ընկալման մեջ ծախու, թուլամորթ մարդիկ են։ Տուշոնկա գողացողներ, որոնք եղած-չեղածի հաշիվ են։ Սա է դավաճանի ու նրա սպասարկուի մտածելակերպը։
Բայց քարն իրենց գլուխ։ Ինձ ավելի շատ մեր հանրության մոտեցումներն են հետաքրքիր։ Պիտի թույլ տա՞նք, որ վարչապետ-նախագահ զույգը բանակը ներքաշի աներևակայելի մի արկածախնդրության մեջ։ Կամ էլ թե պառակտի ու կազմաքանդի։ Ախր հենց այսօր է ժողովրդի գործելու պահը։ Բոլոր որոշումներն այսօր են կայացվելու։ Ու եթե չենք ուզում, որ դավաճանն ու իր սպասարկուն որոշեն, թե ով պիտի լինի մեր Բանակի հրամանատարը, ուրեմն պետք է հավաքվենք ու մեր դիրքորոշումը շատ հստակ արտահայտենք։
Նիկոլն ու նախագահ կոչեցյալը ձեռք ձեռքի բռնած մեծ պրովոկացիա են անում, որի առաջնային նպատակը Բանակը կոտրելն է