Կարծիք

03.03.2021 14:02


Թույլ չտանք թուրքերի օրհնությամբ նիկոլը գլխատի ՀԱՅՈՑ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԸ

Թույլ չտանք թուրքերի օրհնությամբ նիկոլը գլխատի ՀԱՅՈՑ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԸ

Այսօր վճռական օր է։ Մենք թո՞ւյլ ենք տալու գլխատել Հայոց Զինված ուժերը, թե՞ ունենք արժանապատվության գեթ նշույլ։ Նիկոլին արդեն էրդողանից հետո օգնության են հասնում թուրք ազգայնականները։ Նրանց լավ բարեկամ Սամսոն Օզարարատը պատահակա՞ն է, որ այս օրերին Երեւանում է։ Ժամը 16։00 լինելու եմ ընտանիքովս Բաղրամյան պողոտայում։ Որ թույլ չտամ մեր երկրում թուրքական օկուպացիան, նիկոլի կողմից մեր Զինված ուժերի գլխատումը։ Տունը նստողը, չեզոք մնացողը, նիկոլի կողքը կանգնողը, ձեռքը թափ տվողը թող արագ գրախանութներից թուրքերեն կամ ադրբեջաներեն զրուցարան առնեն, որ օկուպանտների հետ շփվել սովորեն։ Թեեւ տարբերություն չկա, երկու լեզվով էլ հաց մուրալու դեպքում թուրք ու ադրբեջանցի զինվորը կհասկականա՝ այսօր ոտքի չկանգնողների վաղվա մուրացկան խնդրանքը՝ Biraz ekmek ister misin? կարող են մի կտոր հաց մուրալու այս մի նախադասույթունը սովորեն կամ մեկ այլ արտահայտություն էլ՝ Lütfen evimize girmeyin ve ailemi öldürmeyin! Սա էլ Նիկոլին աջակցողների, հիմա չեզոքություն պահպանողների վաղվա պաղատանքն է լինելու, թող սա էլ սովորեն, քանի որ խնդրելու են իրենց տուն չմտնել ու ընտանիքը չոչնչացնել։ Հետո չասեք, թե չի եղել զգուշացում։ Բայց համոզված եմ՝ մեր երկրում ՀԱՅՆ է ապրում, ու ՀԱՅԸ, ԱԶԳԸ ՈՏՔԻ Է ԿԱՆԳՆԵԼՈՒ։

Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը