Աշխարհ

03.03.2021 11:29


Բոլիվիայում համալսարանի 4-րդ հարկի ճաղաշարքը փլուզվել է՝ հանգեցնելով 7 ուսանողի մահվան․ հայտարարվել է 7-օրյա սուգ (լուսանկար, տեսանյութ)

Բոլիվիայում համալսարանի 4-րդ հարկի ճաղաշարքը փլուզվել է՝ հանգեցնելով 7 ուսանողի մահվան․ հայտարարվել է 7-օրյա սուգ (լուսանկար, տեսանյութ)

Նախօրեին Բոլիվիայի Էլ Ալտո քաղաքի պետական համալսարանում դժբախտ պատահար է տեղի ունեցել․ համալսարանի չորրորդ հարկի ճաղաշարքը փլուզվել է՝ հանգեցնելով 7 ուսանողի մահվանը, հաղորդում է Mirror-ը։

Դժբախտ պատահարն արձանագրած կադրերում երևում է՝ ինչպես են տասնյակ ուսանողներ հավաքվել ճաղաշարերի մոտ, որը վայրկյանների ընթացքում փլուզվում է։

«էլ Ալտոյի պետական համալսարանում մարտի 2-ի առավոտյան տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների կապակցությամբ համալսարանը յոթօրյա սուգ է հայտարարում»,-ավելի ուշ հայտարարություն է տարածել համալսարանը։

Նշվում է, որ դժբախտ պատահարը տեղի է ունեցել ուսանողական ժողովի ժամանակ։ Ութ մարդ է ընկել, նրանցից 7-ը մահացել են, մեկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Կա ևս երեք վիրավոր։

Բոլիվիայի ոստիկանությունում դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել։

Students dangle from a balcony ledge moments after the section of the fourth floor railing snapped at the Public University of El Alto in Bolivia on Tuesday. At least seven students have been confirmed dead and four others suffered injuriesA couple wait for information about the Public University of El Alto where seven students died Tuesday after a fourth floor balcony railing collapsedStudents at the Public University of El Alto fight for space in the fourth floor of a building before a railing brokeBolivia's Special Force to Fight Crime will be leading the investigation of Tuesday's accident at the Public University of El Alto

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը