Լրահոս

25.05.2011 00:35


Իսրայելը պատրաստ է տարածքային փոխզիջումների

Իսրայելը պատրաստ է տարածքային փոխզիջումների

Իսրայելը երբեք թույլ չի տա բաժանել Երուսաղեմը։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ մայիսի 24-ին ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսում։

«Միայն ժողովրդավարական Իսրայելն է, որ պաշտպանում է բոլորի դավանանքի ազատությունը: Միակ դեպքը, երբ հրեաները, մուսուլմաններն ու քրիստոնյաները կողք կողքի կարողացել են ազատ աղոթել, եղել է Իսրայելի տիրապետության տակ գտնվող Երուսաղեմում: Երուսաղեմն այլևս երբեք չի բաժանվելու, այն մշտապես կմնա Իսրայելի ազգային մայրաքաղաքը»,-հայտարարել է Նեթանյահուն:

Նա ասել է նաև, որ պաղեստինցիների հետ խաղաղություն ձեռք բերելու համար Իսրայելը պատրաստ է գնալ որոշ տարածքային ցավոտ փոխզիջումների։ «Ես պատրաստ եմ փոխզիջման գնալ: Սակայն այդ փոխզիջումները պետք է իրականանան` հաշվի առնելով 1967-ից տեղի ունեցած փոփոխությունները»,–ասել է Իսրայելի վարչապետը։

Այս խորագրի վերջին նյութերը