ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որով սահմանվում են պետական գնումների պլանավորման, գնումների նախնական հսկողության, պայմանագրերի կատարման կարգերը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ օրենքի նախագիծն ընդունվեց 77 «կողմ», 5 «դեմ» և 15 «ձեռնպահ» ձայներով:
Օրենքի նախագիծը հեղինակել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ ԼիլիթՄակունցըևԳևորգՊապոյանը:
Նախագծով սահմանվում է գնումների պլանավորման, գնման առարկայի բնութագրերի հաստատման, գնումների նախնական հսկողության, պայմանագրերի կատարման, կառավարման եւ ֆինանսավորման կարգը:
«Հիմնական նպատակը, որ դրել էինք, հանրային վերահսկողության իրականացնումն է գնումների գործընթացի հանդեպ: Օրենքի ընդունումից հետո գնման գործընթացին մասնակցած, բայց չհաղթած մասնակիցը կամ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչը, ՀԿ-ները, որոնք մասնագիտացված են այդ գործընթացում, կկարողանան պայմանագրի կատարման, կառավարման շրջանակում հանրային հսկողություն իրականացնել բոլոր այն գնումների դեպքում, որտեղ բազային միավորը պայմանագրի գնի դեպքում գերազանցում է»,-նախագծի ներկայացման ընթացքում ասաց Պապոյանը:
Գնումների գործընթացում կարգավորումներ կկատարվեն. oրինագիծն ընդունվեց
ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որով սահմանվում են պետական գնումների պլանավորման, գնումների նախնական հսկողության, պայմանագրերի կատարման կարգերը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ օրենքի նախագիծն ընդունվեց 77 «կողմ», 5 «դեմ» և 15 «ձեռնպահ» ձայներով:
Օրենքի նախագիծը հեղինակել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Մակունցը և Գևորգ Պապոյանը: