Լրահոս

24.05.2011 18:22


Վահե Էնֆիաջյան. «Ադրբեջանական ոչ բարոյական քաղաքականությունը արդեն անընդունելի է բոլորի համար»

Վահե Էնֆիաջյան. «Ադրբեջանական ոչ բարոյական քաղաքականությունը արդեն անընդունելի է բոլորի համար»

Ազգային Ժողովում ԲՀԿ խմբակցությաբ պատգամավոր պատգամավոր Վահե Էնֆիաջյանի հայտարարությունը

Ադրբեջանական մեղմ ասած ոչ բարոյական քաղաքականությունը արդեն անընդունելի է բոլորի համար:

Ժողովրդավարությունից, մարդու իրավունքներից,  ազգերի ինքնորոշման միջազգային բոլոր չափանիշներից երես թեքած այս պետությունը իր սանձարձակ և քաղաքական առաջին դեմքերի անպատասխանատու  ու հակասական հայտարարություններին ի պատասխան պիտի արժանանա նաև միջազգային հանրության զայրույթին:

Բանակցությունը խաղաղ ճանապարհով ուղորդող միջնորդ երկրները արդեն բազմիցս հորդորել են ազերիներին և նրանց միապետ Ալիևին ետ քաշել դիպուկահարներին սահմանամերձ գոտիներից, բայց Ադրբեջանական քաղաքականությունը չի փոխվում,  որովհետև վախկոտի հոգեբանություն ունեցող պետությունը չի էլ կարող փոխվել:

Բնական ռեսուրսներին ապավինող այս երկրի ղեկավարները ամեն կերպ փորձում են արհամարել միջազգային պայմանավորվածությունները:

Երկրի ներսում բազում խնդիրների` ժողովրդավարության, մարդու իրավունքների կոպիտ ոտնահարման կամ առհասարակ, անտեսման իրականությունը քողարկելու կամ միջազգային հանրության ուշադրությունը դրանից շեղելու համար, հաճախ Ադրբեջանը խոսում է սահմանների անվտանգությունից, աղաղակելով իր տարածքային ամբողջականության մասին, մինչդեռ արդեն բոլորի համար պարզ է դարձել Ադրբեջանական քաղաքականությունը, որի վառ ապացույցն էր օրեր առաջ Եվրախորհրդարանի կոշտ ու արդարացի բանաձևը, որով կոչ էր արվում        Ադրբեջանին ազատ արձակել քաղբանտարկյալներին, մասնավորապես մարդու իրավունքների Եվրոպական դատարանի կողմից արդարացված      “Իրական Ադրբեջան” թերթի գլխավոր խմբագրին   և առհասարակ բարձրացնել ժողովրդավարության մակարդակը երկրում, առաջնայինը ազատ գործելու հնարավորություն տալ մամուլին: Բայց թող տարօրինակ չթվա, որ այս ամենի մասին հասարակ ադրբեջանցին նույնիսկ չիմացավ, քանզի ավտորիտար այնպիսի պետությունում, ինչպիսին  Ադրբեջանն է   դա,   լռիվ   նորմալ է:

Փաստացի մամուլը ուղղակի չանդրադարձավ այդ բանաձևին, փորձելով վարել ջայլամի քաղաքականություն, որին արդեն մենք ծանոթ ենք.:

Ադրբեջանական արտաքին քաղաքական կարգախոսը «չկա կարգավորված խնդիր,  չկա համագործակցություն» զուրկ է ցանկացած տրամաբանությունից:

Եվ պատերազմով մշտապես սպառնացող հակառակորդի առկայությամբ էլ` պիտի պայմանավորվի  մեր ավելի     համախմբված ու միասնական լինելը, տնտեսության հզորացումը, միջազգային  քաղաքականության ճկունությունը և, իհարկե, հայոց բանակի մարտունակությունը, որը միակ երաշխիքն է մեր ընտանիքների անվտանգության, պետության կայունության ու հզորացման համար։

Այս խորագրի վերջին նյութերը