Կարծիք

02.03.2021 20:53


Արմեն Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը, զինվորականներին խաղից հանելով, վերջնական կոտրելու են բանակի ողնաշարը, ինչի մասին այդքան խոսում են Թուրքիայում և Ադրբեջանում

Արմեն Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը, զինվորականներին խաղից հանելով, վերջնական կոտրելու են բանակի ողնաշարը, ինչի մասին այդքան խոսում են Թուրքիայում և Ադրբեջանում

Այստեղ խնդիրը միայն Օնիկ Գասպարյանի անձը չէ, նրա և բանակի շուրջ համախմբած զինվորականները չեն։

Արմեն Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը և սրանց նմանները զինվորականներին խաղից հանելով վերջնական կոտրելու են բանակի ողնաշարը։

Այն բանակի, որի ոչնչացման ցանկության մասին այդքան խոսում են Թուրքիայում և Ադրբեջանում։

Կորցնելու ենք արտաքին վտանգներին դիմակայելու վերջին ամրոցը։

Այսօր առավել քան երբևէ, այս իշխանության վտանգավորությունը գիտակցող, նրա դեմ հանդես եկող բոլոր ուժերը պետք է կտրուկ քայլերի գնան. չի բացառվում, որ առաջիկա մի քանի օրերը պետականության պաշտպանության վերջին հնարավորությունն է։

Վերջապես գործել է պետք:

Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը