Կարծիք

02.03.2021 20:48


Չլիներ Նիկոլի կամքը, Էդմոնը չէր հայտնվի ԱԺ–ում․ պատահական չէ, որ Էդմոնն է Նիկոլի ղեկավարությամբ արտահերթ ընտրություններ անցկացնելու լոբբինգ անում

Չլիներ Նիկոլի կամքը, Էդմոնը չէր հայտնվի ԱԺ–ում․ պատահական չէ, որ Էդմոնն է Նիկոլի ղեկավարությամբ արտահերթ ընտրություններ անցկացնելու լոբբինգ անում

Որեւէ բանական մարդ այլեւս կասկած չունի, որ եթե չլիներ Նիկոլի կամքը, Էդմոնը չէր հայտնվի խորհրդարանում։ Եվ պատահական չէ, որ Էդմոնն է լոբբինգ անում Նիկոլի ղեկավարությմաբ արտահերթ ընտրություններ անցկացնելու համար, քանի որ շատ ավելի հեշտ է Նիկոլին ծառայություններ մատուցել եւ դրա դիմաց տեղեր ստանալ ԱԺ-ում, քան նրան պաշտոնանկ անել, ժամանակավոր կառավարություն կազմել, հետո էլ նոր ընտրություններ՝ առանց որեւէ երաշխիքի, որ կնվաճես պատգամավորական մանդատներ։

Իսկ քանի՞ լատենտ «Էդմոն» կա ընդդիմության մեջ, քանի՞ ուժ կա, ով ավելի դյուրությումբ արդեն իսկ կսկսի բանակցություններ Նիկոլի հետ, քան կգնա հրաժարական-անցումային կառավարություն-արտահերթ ընտրություններ-չերաշխավորված մանդատներ ճանապարհով։

Մի հին ռուսական հեքիաթ կա, երբ հարուտ վաճառականը քառասուն ծով ու քառասուն երկիր հեռու առեւտրի պետք է գնա, եւ իր դուստրերից պատվերներ է վերցնում։ Ավագը խնդրում է գեղեցիկ ու շքեղ հագուստներ, միջնեկը՝ գոհարեղեն ու ոսկեղեն։

- А что тебе принести, Аленушка, дочь моя младшая, самая любимая?

- Папа, принеси мне вибратор.

- Ты что, с ума сошла, доченька?

- Ладно, пойдем по длинному пути: принеси мне Аленький цветочек.

Так вот, շատ ընդդիմադիրներ չեն ուզում գնալ երկար ճանապարհով, եւ պետք չի զարմանալ, որ հանրահավաքները հաճախ ժամավաճառության են վերածվում, Նիկոլի վրա ճնշման իմիտացիայի:

Աղասի Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը