Լիլիթ Գալստյան. «Երկխոսության շրջանակները նեղացվել են իշխանություն–ՀԱԿ ձևաչափով՝ մոռանալով, որ երկխսությունը նախ և առաջ սեփական ժողովրդի հետ պետք է լինի»
ԱԺ հայտարարությունների ժամին ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն ասել է, թե վերջին շրջանում իշխանությունների կողմից ամենահաճախ օգտագործվող բառը բարեփոխումն է, սակայն այն ձևական բնույթ է կրում։ Ըստ նրա՝ կառավարությունը բոլոր ոլորտներում ձախողումների ճանապարհն է ընտրել։
–Տնտեսական ճգնաժամի անվան տակ շարունակ սեփական անզորությունն ու անկարողությունը կառավարության համար հարմար ալիբի է, այնինչ իրական պատճառը օլիգարխիկ կլանային տնտեսությունը, կառավարման անարդյունավետությունն ու անպատժելիությունն են,–ասել է Լիլիթ Գալստյանը։
Ըստ նրա՝ հասարակությունը ծայրահեղ հուսահատված է և երազում է երկրից հեռանալու մասին։
–Արտագաղթ՝ սա է մեր իշխանություններին տված ժողովրդի գնահատակը։ 2009թ. համեմատած՝ արտագաղթի 20% աճ ունենք։ Արտագաղթողների թիվը շուտով կհասնի 200 հազ.–ի,–ասել է նա։
Լիլիթ Գալստյանի խոսքերով՝ տարիներ շարունակ խոսվում էր երկխոսության մասին, բայց միայն արտաքին ճնշման ազդեցության տակ է այն ուրվագծվում։
–Ավաղ, քաղաքական երկխոսության շրջանակները նեղացվել են իշխանություն–ՀԱԿ ձևաչափով՝ մոռանալով, որ երկխոսությունը նախ և առաջ սեփական ժողովրդի և նրան ներկայացնող բոլոր քաղաքական ուժերի հետ պետք է ծավալել։ Երկխոսություն, որի առանցքում պետության և երկրի հեռանկարն է և ամենակարևորը՝ միջին թվաբանական հայը, որն այսօր աներևակայելի նվաստացումների ճանապարհ է անցնում իր գոյությունն ապահովելու համար,–ասել է նա։

7or.am