Ժամկետների հաշվարկ՝ վերջին օրը մարտի 9-ն է․ ԳՇ պետի հարցում Արմեն Սարգսյանի քայլը մանիպուլյատիվ է
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատելու վերաբերյալ առաջարկությունը՝ համապատասխան հրամանագրի նախագծով, նախագահը վերադարձրել է վարչապետին՝ 27.02.2021 թվականին:
Եթե վարչապետը ՀՆԳՕՐՅԱ ժամկետում չի ընդունում Հանրապետության նախագահի առարկությունը, ապա Հանրապետության նախագահը ՀՆԳՕՐՅԱ ԺԱՄԿԵՏԻ ԱՎԱՐՏԻՑ ՀԵՏՈ` ԵՌՕՐՅԱ ԺԱՄԿԵՏՈՒՄ, ստորագրում է հրամանագիրը կամ դիմում է Սահմանադրական դատարան («Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-րդ հոդվածի 3-րդ մաս):
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասով և 32-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված ժամկետների հաշվման կանոնների համաձայն՝
- ՀՀ նախագահի կողմից ՀՀ սահմանադրական դատարան դիմելու վերջնաժամկետը՝ վերջին օրը՝ 2021թ. մարտի 9-ն է:
(հաշվարկը՝ 27.02.2021թ. հաջորդ օրվանից հաշված 5-րդ օրը՝ 04.03.2021թ.նն է, որից հետո 3-րդ օրը՝ 07.03.2021թ.նն է, որը համարվում է ոչ աշխատանքային օր (կիրակի), հետևաբար՝ վերջին օրը պետք է համարվի հաջորդող աշխատանքային օրը: Նկատի ունենալով, որ 08.03.2021թ. կրկին ոչ աշխատանքային օր է, ուստի վերջին օրը կհամարվի 09.03.2021թ.).
- ՀՀ նախագահի կողմից ՀՀ ՍԴ չդիմելու հիմքով ակտը կհամարվի իրավունքի ուժով ընդունված 2021 թվականի մարտի 10-ից:
Հ.Գ. Առանձին քննարկման հարց է ՀՀ Սահմանադրության 133-րդ և 155-րդ հոդվածների կոլիզիայի հարցը:
***
Նախագահի հնարավոր վարքագծի մասին
Եթե նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետի դիրքորոշումը (նախագահի առարկությունները չընդունելու) ստանալու պահից եռօրյա ժամկետում չի դիմում ՀՀ սահմանադրական դատարան՝ վարչապետի կողմից նախագահին ներկայացված միջնորդությունը Սահմանադրությանը հակասող ճանաչելու մասին դիմումով, ապա չորրորդ օրվանից Օնիկ Գասպարյանին ազատելու մասին ակտը կհամարվի ուժի մեջ մտած իրավունքի ուժով (ՀՀ Սահմանադրության 139-րդ հոդված, 3-րդ մաս):
Այս պայմաններում, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի սահմանադրականության հարցով ՍԴ դիմելը որևէ կերպ չի լուծում ծագած սահմանադրական վեճը: Սա կարելի է որակել, որպես մանիպուլյատիվ գործողություն՝ իրական խնդրի փոխարինում այլ՝ վիրտուալ խնդրով:
Իրականում, Հանրապետության նախագահը պետք է հաշվի առնի հետևյալը.
Հայտարարությունը տարածել են նաև Զինված ուժերի բարձրաստիճան սպաներ: Առ այսօր մենք փողոցներում չենք տեսել ԶՈՒ զինված ստորաբաժանումներ, ինչը խոսում է այն մասին, որ գլխավոր շտաբի պետը բախումների չի տանում և հավասարակշռված ձևով փորձում է իրական խնդիրը լուծել:
Նախագահի կողմից հրամանագիրը ստորագրելու կամ որ նույնն է չստորագրելու միջոցով հրամանագրին ուժ տալու դեպքում, Զինված ուժերի բարձրաստիճան սպաների և մյուս զինվորականների գործողությունները կարող են անկանխատեսելի լինել: Հետևանքների ամբողջ պատասխանատվությունն ընկնում է նախագահի և վարչապետի վրա:
Հ.Գ. նախագահ Արմեն Սարգսյանին միշտ համարել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտիվացված աջակիցը:

Նախագահ Արմեն Սարգսյանը դեռ կարող է դիմել ՍԴ։
Արա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից