Մեր բոլորիս աչքի առաջ մենք կորցնում ենք մեր Հայրենիքը
ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձն ու իր «թիմը»՝ իշխանազավթման շուրջ երեք տարիների ընթացքում, կարծես թե, հասցրեցին կատարել հավանական ու անհավանական բոլոր այն քայլերը, որոնք ամբողջությամբ բացահայտում են նրանց ապազգային էությունն ու օտարին ծառայելու խոնարհ պատրաստակամությունը:
Ճակատագրի հեգնանքը կայանում է նրանում, որ այս իրողությունը մեր թշնամիններն ավելի լավ են հասկանում (և բավականին գրագիտորեն օգտագործում իրենց շահերի համար), քան սեփական հանրության այն հատվածը, որն, իր չեզոք պահվածքով, շարունակում է հանդուրժել այս պատահականությունների կողմից արդեն իրականացված ու դեռ շարունակվող պետականաքանդ խելագարությունը…
Մեր բոլորիս աչքի առաջ մենք կորցնում ենք մեր Հայրենիքը… Կորցնում ենք ոչ միայն չմտածող հատվածի անընկալունակության, այլ, ցավոք, նաև՝ «մտածող» ու «աշխարհաճանաչ» այն մարդու հանցավոր անսկզբունքայնության արդյունքում, ով այսօր զբաղեցնում է ՀՀ նախագահի աթոռը։

Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան էջից