Կարծիք

02.03.2021 18:19


Գիտե՞ք ինչու է արևմուտքը և սորոսածին ուժերը պարտադրել թուրք նիկոլին առաջին հերթին ձերբակալել Նախագահ Քոչարյանին

Գիտե՞ք ինչու է արևմուտքը և սորոսածին ուժերը պարտադրել թուրք նիկոլին առաջին հերթին ձերբակալել Նախագահ Քոչարյանին

Գիտե՞ք ինչու է արևմուտքը և սորոսածին ուժերը պարտադրել թուրք նիկոլին առաջին հերթին ձերբակալել Նախագահ Քոչարյանին, կամ անել այնպես, որպեսզի նա չվերադառնա Հայաստան։

Իհարկե բոլորդ կարծում եք, որ դա Արցախի հանձնման համար է իրականացվել, ինչը անշուշտ ճիշտ է։ Բայց արևմուտքի համար կար ևս մեկ շատ կարևոր պատճառ։ Նախագահ Քոչարյանը արևմտյան ուժերին պատճառել է հարյուր միլիոնավոր դոլարի վնաս։ Այո՜, հենց Նախագահ Քոչարյանի քայլերի արդյունքում այդ ուժերը ստիպված են եղել ծախսել չնախատեսված գումարներ։

Իրենց "ներդրումային" հաշվարկը ավարտվում էր 2008 թվականի մարտի մեկով։ Հենց այդ օրերին իրենք պետք է զավթեին Հայաստանում իշխանությունը և անցնեին հրեշավոր ծրագրի իրագործմանը` Արցախի հանձնմանը։

Բայց Նախագահը խառնեց իրենց բոլոր պլանները` պաշտպանելով Սահմանադրական կարգը մեր երկրում։

Արդյունքում, արևմտյան ուժերը ստիպված եղան գտնել լրացուցիչ ֆինանսավորման աղբյուրներ և շուրջ տաս տարի ներարկել այդ միջոցները մեր հասարակության մեջ, տարբեր ՀԿ-ների ու ծրագրերի միջոցով։

Նախագահը համաշխարհային պատմության մեջ այն եզակի մարդկանցից է, ով այդպես էլ չտրվեց արևմուտքի գայթակղիչ առաջարկներին ու ամենից վեր դասեց ազգային շահը։

Քչերն էին դա հասկանում, մինչև իշխանությունը, ի վերջո, հաջողվեց զավթել և իրագործել հրեշավոր ծրագիրը։

Այսօր մենք արդեն խոսում ենք միայն փաստերի վրա հիմնվելով։ Ամենացավալի փաստը դա արյունով ազատագրված Արցախը թուրքին արյունով նվեր տալն էր։

Հ.Գ. Ես շնորհակալ եմ Նախագահին, որ նա արեց այն ինչ պետք է անի յուրաքանչյուր հայ, բայց անում են հաշվածները...

Իսկ դու՞ք։

Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը