Աշխարհ

02.03.2021 22:25


Թուրք կուսակցապետը թշնամի է համարում Հայաստանին

Թուրք կուսակցապետը թշնամի է համարում Հայաստանին

«Գորշ գայլերի» քաղաքական թևը համարվող Թուրքիայի աջակողմյան «Ազգայնական շարժում կուսակցության» նախագահ Դևլեթ Բահչելին մարտի 2-ին ելույթ է ունեցել կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստի ժամանակ և անդրադարձել ներհայաստանյան զարգացումներին:

Բահչելին հիշատակել է Խոջալուի դեպքերի մասին՝ ամբողջովին ներկայացնելով թուրք-ադրբեջանական քարոզչական թեզերը: Իսկ Հայաստանի և ներհայկական զարգացումների վերաբերյալ խոսելիս՝ թուրք կուսակցապետը անհիմն պնդումներ է արել՝ Հայաստանն անվանելով «ահաբեկչական և խամաճիկ պետություն»։

«Իսկ անցած շաբաթ բանակի կողմից վարչապետին ուղղված հրաժարականի կոչը, իրականում սպասելի վերջնարդյունքի դրսևորում էր: Իսկ երեկ ցուցարարները ներխուժել էին կառավարության շենք, որպեսզի ստիպեն Փաշինյանին հրաժարական տալ»,-ասել է Բահչելին։

Նա, կրկնելով թուրք պաշտոնատար անձանց նույնաբովանդակ հայտարարությունները, պնդել է, որ իրենք ցանկանում են, որ բոլոր երկրներում գերակա լինի ժողովրդավարությունը, անգամ եթե խոսքը գնում է Հայաստանի մասին:

Բահչելին Հայաստանին խորհուրդ է տվել դրսևորել սառնասրտություն և ողջախոհություն։

Այնուհետև շարունակելով ելույթն, ասել է. «Մեր ցանկությունն է, որ Հայաստանը հեռու մնա հեղաշրջումից և մոտ լինի ժողովրդավարությանը: Անգամ մեր թշնամու դեպքում չենք կորցնի վեհանձնությունը, ծնկի եկածին չենք խփի: Մենք թուրք ազգն ենք, Թուրքիան ենք»:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը