Կարծիք

02.03.2021 17:18


Ես Նիկոլի ներողությունների կարիքը չունեմ, որովհետև չեմ հավատում նրա կոկորդիլոսի արցունքներին

Ես Նիկոլի ներողությունների կարիքը չունեմ, որովհետև չեմ հավատում նրա կոկորդիլոսի արցունքներին

Ես Նիկոլի ներողությունների կարիքը չունեմ, որովհետև չեմ հավատում նրա կոկորդիլոսի արցունքներին: Ես Նիկոլի ոչ մի խոսքին չեմ հավատում, որովհետև չեմ տեսնում այդ խոսքերի օբյեկտը: Չեմ տեսնում այն Հայաստանը, որի պայծառ ապագայի մասին ճվճվում է Նիկոլը, չեմ տեսնում այն Արցախը, որին «կեցցե» է ճվճվում Նիկոլը: Այլևս չկա այն ժողովուրդը, որին ցանկանում է «ժողովրդավարություն» բերել դատարններն ու խորհրդարանը շրջափակած, ուժով հրապարակում միտինգի ֆոն հավաքած, երկիրը կործանարար պատերազմի և նվաստացուցիչ կապիտուլյացիայի բերած մոլագարը: Նիկոլն իր ամեն բառով հեքիաթ է հորինում ու ստիպում է մարդկանց հավատալ այդ հեքիաթներին, որովհետև իր ակնկալիքը այդ հեքիաթների վերջում բացառապես իրեն բաժին հասնող երեք խնձորն է: Արցախը վաճառած, Հայաստանի ինքնիշխանությունը իր սեփական ամբիցիաների համար կործանած, հազարավոր երիտասարդների արյունով ձեռքերը լվացած մարդը ներողություն հայցելով չի ազատվելու պատասխանատվությունից: Ես ու իմ ժառանգները ապրելու ենք առանց Նիկոլ Հայաստանում:

Էդուարդ Սարիբեկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը