Մի տեղ՝ Հայրենիքի շունչն էր, երկրորդում՝ հայրենիքը վաճառողների սուլոցը
Երեկ շրջեցի և՛ Բաղրամյան պողոտայում, և՛ Հանրապետության հրապարակում:
Երկու տեղ՝ հանրահավաք:
Մի տեղ՝ Հայրենիքի շունչն էր, երկրորդում՝ հայրենիքը վաճառողների սուլոցը:
Առաջինում Շուշիի կորստի ցավն էր, երկրորդում՝ Շուշիի հանձնման խրախճանքը:
Առաջինում Հադրութը վերջինը թողած բժիշկ Տարոն Տոնոյանի ցասումն էր, երկրորդում՝ մալագասցիների նախնադարյան ցեղային ներամուսնական ճիչերին նմանվող աննորմալ բղավոցներ:
Առաջինում հադրութցիների, շուշեցիների, քարվաճառցիների ու քաշաթաղցիների հայրենազրկման կսկիծն էր, երկրորդում՝ դրանք վաճառած Գերագույն ստահակի փառաբանման խրախճանքը:
Առաջինում Արցախի շրջանների հանձնման և անկախության կորստի դառը զգացումներն էին, երկրորդում՝ դրանք տալով՝ Էրդողանից լավ կյանք ակնկալող ամբոխի վակխանալիստական գոչյունները:
Առաջինում Սյունիքի ու Արցախի անվտանգության ապահովման երախտավոր, շրջաններ ազատագրած, հաղթանակներ կերտած և կյանքում երբե՛ք չպարտված Վազգեն Մանուկյանն էր, ով Հայրենիքում վերստին ապրելու և արարելու հույսեր էր արթնացնում, երկրորդում՝ Սյունիքում և ՀՀ-ում ապրելու հույսերը վաճառած Գերագույն սրիկան վերստին հոխորտում էր և մոլորեցնում:
Առաջինում մտավորականությունը մտորում էր, փրկության ելքեր որոնում, երկրորդում՝ ամբոխը սպանում էր ինքն իրեն:
Առաջինի սրտերում զոհերի մորմոքն էր, երկրորդում՝ այդ զոհերի պատճառ Գերագույն ստահակը դմբ-դմբ հու՛ի ճիչերով երկրորդ կյանք էր տալիս հանրության զոմբիացման գործընթացին:
Եվ, վերջապես, առաջինում այս կինն էր, ում չեմ չանաճում, սակայն երկար, շատ երկար նայեցի այս լուսանկարին՝ տեսնելով այնտեղ իսկական հայ կնոջ, մտածող, ցավող, տառապող, բայց և պայքարող, երբե՛ք չհուսալքվող ու վերստին կյանք տվող հայ մոր տեսակը:
Երկրորդում... ինքներդ ասեք, թե ով են սրանք և ի՞նչ կապ, ի՞նչ գործ ունեն հայ ազգի հետ...
Մի տեղ՝ Հայրենիքի շունչն էր, երկրորդում՝ հայրենիքը վաճառողների սուլոցը