Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ Շիրակի մազում աղքատությունը կազմում է 47,2%, այն դեպքում, երբ Հայաստանում աղքատության միջին ցուցանիշը 34,1% է: Մարզում այս պաշտոնական տվյալը ոչ մեկի համար նորություն չէ, և շատերը կառավարությունից ակնկալում են ոչ թե փաստերի արձանագրում, այլ խնդիրների լուծում: Մասնագետների կարծիքով՝ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարությունը դեկլարատիվ հայտարարություններից այն կողմ չի անցնում և, իրավիճակը բարելավելու փոխարեն, ընդհակառակը, խորացնում է սոցիալ-տնտեսական ճգնաժամը: Մասնավորապես՝ մանր ու միջին բիզնեսի հանդեպ կիրառվող հակամրցակցային քաղաքականության պատճառով: Իրավապաշտպան Սեյրան Մարտիրոսյանի կարծիքով՝ աղքատության բարձր ցուցանիշը և բիզնեսի համար ոչ բարենպաստ պայմանները նպաստում են արտագաղթի թափի աճին։
–Հարկավոր է ստեղծել իրապես նպաստավոր ներդրումային միջավայր, որը չկա. մարդիկ հեռանում են, հիմա հեռանում են նրանք, ովքեր կարող են ապրել, գնում են նրանք, ովքեր իրենց հետ տեղափոխում են բիզնեսը: Հենց այդ պատճառով, որ իրենք իրավական առումով անպաշտպան են, սա հիմքերի հիմքն է,-նշել է իրավապաշտպան Սեյրան Մարտիրոսյանը:
Աղքատության ցուցանիշով Շիրակի մարզն առաջատար է

Դերենիկ Մալխասյան
Գյումրի