Կարծիք

02.03.2021 17:13


Հանրապետության նախագահը Օ․ Գասպարյանին ազատելու վերաբերյալ միջնորդության սահմանադրականության հարցով մինչև վաղը առանձին դիմում պետք է ներկայացնի ՍԴ

Հանրապետության նախագահը Օ․ Գասպարյանին ազատելու վերաբերյալ միջնորդության սահմանադրականության հարցով մինչև վաղը առանձին դիմում պետք է ներկայացնի ՍԴ
ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ Հանրապետության նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից պարզ է դառնում, որ Հանրապետության նախագահն առանձին դիմումով դիմելու է սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:
Արմեն Սարգսյանն այս փուլում օգտվել է Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված իր լիազորությունից՝ միևնույն ժամանակ հայտարարելով, որ որոշել է չստորագրել Օ․ Գասպարյանի վերաբերյալ հրամանագրի նախագիծը:
Հիմք ընդունելով այն փաստը, որ Օ․ Գասպարյանին ազատելու վերաբերյալ առաջարկը Հանրապետության նախագահի աշխատակազմ կրկին մուտքագրվել է մարտի 1-ին, իսկ Սահմանադրությամբ այդ հարցի հանգուցալուծման համար նախատեսված ժամկետն ավարտվում է մարտի 3-ին, ինչպես նաև հաշվի առնելով տարածած հաղորդագրության 5-րդ և 6-րդ պարբերությունների բովանդակությունը կարծում եմ, որ Հանրապետության նախագահը Օ․ Գասպարյանին ազատելու վերաբերյալ միջնորդության սահմանադրականության հարցով մինչև վաղը առանձին դիմում պետք է ներկայացնի ՍԴ։
Ռոբերտ Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը