Դուբայում գործարարը 2 տարվա ազատազրկման է դատապարտվել մեքենայի պատուհանից «50 000 եվրո» շաղ տալու համար
Դուբայում դատարանը երկու տարվա ազատազրկման է դատապարտել եվրոպացի գործարարին և 200 000 դիրհամի (մոտ 55 հազար դոլար) չափով տուգանք է սահմանել նրա նկատմամբ:
Ինչպես փոխանցում է Gulf News-ը, տղամարդուն մեղադրանք է առաջադրվել Al Quoz արդյունաբերական շրջանում իր մեքենայի պատուհանից մի խումբ ասիացի աշխատողների առաջ «50 000 եվրո» շաղ տալու համար, որոնք, իրենց հերթին, շտապել են հավաքել գումարը: Վերջինս նկարահանել է այդ ողջ տեսարանն ու տեղադրել Instagram-ում՝ նոր հետևորդներ հավաքելու նպատակով:
Աղբյուրի տվյալներով՝ խոսքը 32-ամյա ուկրաինացու մասին է, որն այդպիսով ցանկացել է տպավորություն ստեղծել, որ շատ հարուստ է և շքեղ կյանքով է ապրում:
Քննության տվյալներով՝ նրա նետած եվրոները կեղծ են եղել: Ձերբակալությունից հետո գործարարը խոստովանել է, որ կեղծ թղթադրամները ձեռք է բերել չինական առցանց-խանութում:

Աղբյուրը՝ tert.am