Լրահոս

24.05.2011 17:34


ՄԻՊ–ը հուսով է, որ ազատ կարձակվեն մարտի 1–ից հետո ձերբակալվածները

ՄԻՊ–ը հուսով է, որ  ազատ կարձակվեն մարտի 1–ից հետո ձերբակալվածները

–Մարդու իրավունքների պաշտպանության համար պատրաստ եմ այնքան հեռու գնալ, որքան օրենքն է թույլ տալիս, որքան հասարակությունն է պատրաստ սատարել,–ասել է «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած «Հարյուր հարց, հարյուր պատասխան» քննարկման հյուրը՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը։

Պատասխանելով սեփականատերերի ու աշխատողների իրավունքների հակասության վերաբերյալ հարցին՝ Կարեն Անդրեսայանն ասել է, թե մարդկանց սոցիալական իրավիճակի բարելավման և գործազրկության  հարցերը լուծելու համար պետք է պայքար սկսել մաքսային և հարկային վարչարարության վատ համակարգի դեմ, սակայն իրենք մինչ օրս նման դիմում չեն ստացել։

Ինչ վերաբերում է պիտակավորումներ ստանալուն, ինչպես օրինակ իր նախորդը՝ Արմեն Հարությունյանը, ով արժանացել էր «ամենաանհաջող կադր» որակմանը, Կարեն Անդրեասյանն ասել է, թե եթե պիտակներից վախենար, կհրաժարվեր այս գործից ընդհանրապես։

–Ես այսօր որևէ գործողություն անելուց առաջ այդ գնահատականների մասին չեմ մտածում։ Չեմ մտահոգվում նաև, թե ինչ կմտածի ընդդիմությունը կամ իշխանությունն իմ մասին,–ասել է նա։

Նա համաներում հայտարարելու մասին ՀՀ նախագահի որոշումը շատ դրական քայլ է համարել ։

–Հուսով եմ, որ համաներում հայտարարելուց հետո ազատ կարձակվեն նաև 2008-ի մարտյան իրադարձություններից հետո ձերբակալվածները,– ընդգծել է Կ.Անդրեասյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը