Կարծիք

02.03.2021 12:32


Ես` որպես ընդդիմության բոլոր ցույցերին մասնակցող մարդ, ինձ իրավունք եմ վերապահում հարցնել. ընդդիմություն ջան, դուք նկատե՞լ եք, որ Փաշինյանն այլևս «բունկերում» չի նստում

Ես` որպես ընդդիմության բոլոր ցույցերին մասնակցող մարդ, ինձ իրավունք եմ վերապահում հարցնել. ընդդիմություն ջան, դուք նկատե՞լ եք, որ Փաշինյանն այլևս «բունկերում» չի նստում
Ես` որպես ընդդիմության բոլոր ցույցերին մասնակցող մարդ, ինձ իրավունք եմ վերապահում հարցնել. ընդդիմություն ջան, դուք նկատե՞լ եք, որ Փաշինյանն այլևս «բունկերում» չի նստում, գնում է աշխատանքի, նիստեր է վարում, ավելին՝ հանրահավաքներ է սկսել անցկացնել, երթեր, դըմփ-դըմփ-հու են անում։ Ասեմ ավելին, այսօր Բաղրամյան պողոտայում (երկու կողմից արգելափալված պողոտայում) գտնվող Ազգային Ժողովի շենքում ԱԺ նիստ է ընթանում։ Իսկ մենք ցույցի, ոնց հասկացա, վաղն ենք հավաքվում։ Մարտի 3-ին՝ պատերազմի ավարտից գրեթե 4 ամիս անց հավաքվում ենք նույն օրանարգով։ 4 ամիս։ Իսկ Փաշինյանը դըմփ-դըմփ-հու է անում։
Հա, մեկ էլ «Սյունիքից ամեն րոպե մաս-մաս տարածք է պակասում»-ի հետ ի՞նչ եղավ։ Էլ չի՞ պակասում, դրա համա՞ր ենք տենց «на расслабоне»:
Նինա Մարգարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը