Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն դատարանի որոշման համաձայն ձերբակալվել է։
Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ ձերբակալման համար պատճառ է հանդիսացել Տիմոշենկոյի կողմից քննչական գործողություններին խոչընդոտելը։
«Դատախազության քննիչը դատարան էր դիմել այն առնչությամբ, որ Յուլյա Վլադիմիրովնան բազմիցս ձախողել է քննչական գործողությունները, և այդ մասին Գլխավոր դատախազությունը բազմիցս հայտնել է լրատվամիջոցներին»,–լրագրողների ասել է Ուկրաինայի Գլխավոր դատախազության ներկայացուցիչ Օլեգ Պուշկարը լրագրողներին։Նա նաև նշել է, որ հարցաքննությունից հետո Տիմոշենկոն բաց կթողնվի։
Այնուհանդերձ ուկրաինական ԶԼՄ–ները գրում են, որ Տիմոշենկոն հնարավոր է կանգնի դատարանի առջև։
Նա մեղադրվում է ջերմոցային գազերի արտանետման համար քվոտաների վաճառքից ստացված 480 մլն եվրոն ոչ նպատակային ծախսելու, ինչպես նաև շտապ օգնության 1000 մեքենաները գնելու ժամանակ ծառայողական պարտականությունները և իշխանությունը չարաշահելու համար։
Յուլյա Տիմոշենկոն հնարավոր է կանգնի դատարանի առջև